Միջազգային

Սիրիական զորքերը կարող են Աֆրին մտցվել 48 ժամվա ընթացքում. Firat

1 րոպեի ընթերցում

Սիրիական զորքերը կարող են Աֆրին մտցվել 48 ժամվա ընթացքում. Firat

ԵՐԵՎԱՆ, 19 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Ժողովրդական ինքնապաշտպանության ուժեր» քրդական կազմավորումները սիրիական բանակին մի քանի դիրքեր կհանձնեն Աֆրին քաղաքում եւ Թուրքիայի հետ սահմանակից շրջաններում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, փետրվարի 19-ին հայտնել Է Firat գործակալությունը:

Ըստ նրա տեղեկատվության` կառավարական զորքերի ստորաբաժանումները Աֆրին կմտցվեն առաջիկա 48 ժամվա ընթացքում: Դրա վերաբերյալ համաձայնությունը ձեռք Է բերվել բանակցությունների արդյունքում, որոնք կողմերի միջեւ կայացել են Հալեպում:

Քրդերը նաեւ Դամասկոսից պահանջում են ապահովել Աֆրինի հակաօդային պաշտպանությունը, որը ենթարկվում Է թուրքական ռազմաօդային ուժերի գրոհներին: Դամասկոսից առայժմ հաստատումներ չեն ստացվել Աֆրին բանակային ստորաբաժանումների նախապատրաստվող փոխադրման մասին: Փետրվարի 14-ին հանրապետության արտաքին գործերի փոխնախարար Ֆեյսալ Մեքդադը մամուլի ասուլիսում հայտարարել Էր, որ Սիրիայի իշխանություններն «անհրաժեշտ քայլեր են անում թուրքական ագրեսիան դիմագրավելու համար»: Նա նշել Էր, որ Աֆրինի տարածաշրջանը, ուր հունվարի 20-ին ներխուժել են թուրքական զորքերը, «Սիրիայի տարածքի անբաժանելի մասն Է», հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում