Միջազգային

Սիրիայում ամենուրեք սկսում են վերականգնել զինյալների կողմից ավերված դպրոցները

2 րոպեի ընթերցում

Սիրիայում ամենուրեք սկսում են վերականգնել զինյալների կողմից ավերված դպրոցները

ԵՐԵՎԱՆ, 16 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սիրիայում ամենուրեք սկսում են վերականգնել հակամարտության ընթացքում զինյալների կողմից ավերված դպրոցները: Նման ուսումնական հաստատություններից մեկը Արեւմտյան Գուտայի շրջանի Հասնու գյուղում նորոգումից հետո իր դռներն Է բացել աշակերտների առջեւ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: «Երեք տարի անընդմեջ այստեղ զինյալների շտաբն Էր: Պատկերացնում եք՝ ինչ վիճակում են նրանք մեզ թողել դպրոցը: Նախքան նորոգմանը ձեռնամուխ լինելը, մենք մի քանի օր այնտեղից դուրս Էինք բերում աղբը»,-լրագրողներին հայտարարել Է դպրոցի տնօրեն Ռաբի Ազալը:

«Երբ այստեղ ահաբեկիչներն Էին, ես շատ Էի մտահոգված մեր դպրոցի համար: Մի բան Էի մտածում՝ միայն թե այն ամբողջությամբ չավերեն: Բարեբախտաբար, դա տեղի չունեցավ, եւ զինյալները հեռացան: Այո, դժվարությունները շատ են. չեն բավականացնում մանկավարժները, ուսումնական ձեռնարկները, բայց մենք գլուխ ենք հանում»,-նշել Է տարրական դասարանների ուսուցչուհի Ֆաթիմա Մուսլիման: Ընդ որում՝ դպրոցականները մարտական գործողությունների ընթացքում մի քանի տարով հետ են ընկել ծրագրից:

«Ոմանք ոչ միայն կարդալ չեն կարողանում, այլեւ տառերը չգիտեն: Պատերազմի պատճառով երեխաները շատ բան են բաց թողել: Կան 12-13 տարեկան դեռահասներ, որոնք դեռեւս սովորում են երրորդ դասարանում»,-ասել Է տարրական դասարանների ուսուցչուհի Ֆաթիմա Քենանը:

Ներկայում Սիրիայի ղեկավարությունն ամեն ինչ անում Է, որպեսզի հնարավորինս արագ վերականգնի ուսումնական գործընթացը. դպրոցների մեծ մասում պարապմունքներն ու նորոգումը զուգահեռ են ընթանում, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում