Տարածաշրջանային

Կովկասի մահմեդականների վարչության նախագահը խախտել է Ադրբեջանի օրենսդրությունը՝ կոչ անելով ընտրել Իլհամ Ալիևին

1 րոպեի ընթերցում

Կովկասի մահմեդականների վարչության նախագահը խախտել է Ադրբեջանի օրենսդրությունը՝ կոչ անելով ընտրել Իլհամ Ալիևին

ԵՐԵՎԱՆ, 14 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կովկասի մահմեդականների վարչության նախագահ Ալլահշուքյուր Փաշազադեն կոչ է արել Ադրբեջանում ապրիլի 11-ին կայանալիք արտահերթ նախագահական ընտրություններում քվեարկել Իլհամ Ալիևի օգտին, ինչը հակասում է Ադրբեջանի օրենսդրությանը:

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է ադրբեջանական «Թուրան» լրատվական գործակալությունը:

Նախագահական ընտրություններում թեկնածությունն առաջադրած Ադրբեջանի «Սպիտակ կուսակցության» նախագահ Թուրալ Աբբասլին, մեկնաբանելով Փաշազադեի կոչը, նշել է, որ օրենքն արգելում է կրոնական անձանց և կազմակերպությունների միջամտությունը քաղաքական գործընթացներին, քանի որ Ադրբեջանը աշխարհիկ պետություն է:

Աբբասլին հայտնել է, որ իր գրասենյակը պաշտոնական բողոք է ներկայացնելու Ադրբեջանի կենտրոնական ընտրական հանձնաժողով:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում