Զորահրամանատար Միքայել Լորիս-Մելիքովի մասին գիրքը հանձնվեց ընթերցողների դատին

4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 9 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Պետական գործիչ, հայ ժողովրդի նվիրյալ զավակ Միքայել Լորիս-Մելիքովի գրչին պատկանող և նրան վերագրվող տարբեր նյութեր՝ հոդվածներ, դիտարկումներ, ուսումնասիրությունների արդյունքների շարադրանք, հրատապ խնդիրների շուրջ խոհեր ու մտքեր, նամակներ, գրություններ զետեղված են «Անպարտելի զորավարը, իմաստուն պետական գործիչը, նվիրյալ հայորդին» գրքում: Առաջին անգամ փորձ է արվել այդ ամենը հավաքել, իմի բերել, թարգմանել և հայալեզու ընթերցողին հնարավորություն տալ մայրենիով ծանոթանալ Միքայել Լորիս-Մելիքովի ստեղծագործական ժառանգությանը:

Գրքի շնորհանդեսը տեղի ունեցավ փետրվարի 9-ին Հայ բարեգործական ընդհանուր միությունում:

«Նա կյանքի որոշակի փուլում եղել է Ռուսաստանի վարչապետ, ներքին գործերի նախարար, ոստիկանության պետ, Պովոլժիեի, Խարկովի նահանգապետ: Այդ ընթացքում գրառումներ է կատարել, վերարտադրել իր մտորումները: Այդ ամենը հայերենով չկար: Երբ նրա մասին ֆիլմ էի պատրաստում, հասկացա, որ անհրաժեշտ է այդ նյութերը հավաքել, հայերեն թարգմանել և մեկ ժողովուծուով ներկայացնել հանրությանը»,-«Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում նշեց գրքի կազմող և խմբագիր, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Սերգո Երիցյանը:

Նրա խոսքով՝ մինչ օրս մենք Միքայել Լորիս-Մելիքովին գիտենք, որպես Ռուսաստանի պետական, քաղաքական գործիչ, այնինչ նա նաև մեծ հայ էր, իր ժողովրդի նվիրյալը: Նա գրել է. «Ես ապրում եմ Ռուսական կայսրությունում, դուք ապրում եք Օսմանյան կայսրությունում: Բայց մենք՝ ռուսահայերս, և դուք՝ թուրքահայերդ ունեք մեկ հայրենիք՝ Հայաստանը: Մեր լեզուն, մեր կրոնը, մեր մշակույթն այնտեղ են սկիզբ առել: Կոչ եմ անում բոլորիդ չմոռանալ Հայաստանը, ամեն ինչ տանք նրան, նրա երջանկության համար ապրենք ու մեռնենք»:

«Միքայել Լորիս-Մելիքովը պայքարեց Կարսը գրավելու համար, և թաքուն երազում էր, որ այդ իրադարձությունից հետո Հայաստանը կընդլայնի սահմանները: Հետաքրքիր անհատականություն էր իր հայկական արմատների ընկալման, ճանաչման, դրանք վեր բարձրացնելու առումով»,-ընդգծեց Երիցյանը:

Փիլիսոփայական գիտությունների թեկնածու, դոցենտ Հովհաննես Հովհաննիսյանն ասաց, որ գրքում հետաքրքիր ուղերձներ կան: Դրանցից մեկն այն է, որ Ռուսական կայսրության մեջ բարձունքների հասնելով, Միքայել Լորիս-Մելիքովը երբեք չի մոռացել իր արմատները:

Շնորհանդեսին ներկայացվեց նաև առաջին անգամ ռուսերենից հայերեն թարգմանված Միքայել Լորիս-Մելիքովի «Կենսագրական ակնարկ»-ը: Ներկաները հնարավորություն ունեցան դիտել նաև «Միքայել Լորիս-Մելիքով. մեծ հայն ու անպարտելի զորավարը» ֆիլմը, որտեղ վառ ընդգծված են նրա սերը հայրենիքի, հայոց լեզվի և հայ ժողովրդի նկատմամբ:

«Անպարտելի զորավարը, իմաստուն պետական գործիչը, նվիրյալ հայորդին» գիրքը տպագրության է պատրաստել «Լոռվա ձոր» հայրենակցական միությունը, աջակցել է գործարար Գագիկ Աղաջանյանը: Ֆիլմը նկարահանել է «Կարծիք» ստեղծագործական խումբը:

Հայերեն

«Արարատ-Արմենիա»-ն «Շեմրոկ Ռովերս»-ի դեմ երկրորդ խաղում էլ հավատարիմ կմնա հաղթական խաղաոճին

Զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

«Արարատ-Արմենիա»-ն Երևանում հաղթեց իռլանդական «Շեմրոկ Ռովերս»-ին

Կենսաչափական նոր համակարգի ներդնումը նաև պետության թռիչքաձև զարգացման նոր նշաձող սահմանելու մասին է․ ՀՀ ՆԳ նախարար

Ֆրանսիայի օրենսդիրները հաստատել են մանկապիղծների ցմահ ազատազրկման մասին նախաձեռնությունը

Հայաստանի բասկետբոլի մինչև 18 տարեկանների ընտրանին հաղթանակով է մեկնարկել ԵԱ-ում

ԱՄՆ նախագահն անհրաժեշտության դեպքում պատրաստ է կապ հաստատել «Հեզբոլլահի» հետ

Թրամփը չի բացառում իրանական ենթադրյալ միջուկային օբյեկտին հարված հասցնելը

ԱՄՆ-ն առայժմ շահագրգռված չէ Իրանի հետ հանդիպմամբ. Դոնալդ Թրամփ

Կարեն Կարագուլյանը կխաղա օսկարակիր արտիստների մասնակցությամբ «Պոզիտանո» ֆիլմում