Մալթայի նորանշանակ դեսպանը կաջակցի ՀՀ-ի հետ միջխորհրդարանական հարաբերությունների աշխուժացմանը

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 8 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը փետրվարի 8-ին ընդունել է Հայաստանում Մալթայի Հանրապետության նորանշանակ արտակարգ եւ լիազոր դեսպան Նատաշա Մելի Դոդիին (նստավայրը՝ Վարշավա):

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱԺ հանրային կապերի վարչությունից, խորհրդարանի ղեկավարը, շնորհավորելով դեսպանին, հույս է հայտնել, որ նա իր գործունեությամբ կնպաստի երկու երկրների միջեւ բարեկամական հարաբերությունների ամրապնդմանն ու զարգացմանը: Արա Բաբլոյանն ընդգծել է, որ համագործակցության չօգտագործված մեծ ներուժ կա:

ՀՀ ԱԺ նախագահը, կարեւորելով միջխորհրդարանական համագործակցությունը, նշել է, որ Հայաստան-Մալթա բարեկամական խմբի գործունեությունը կնպաստի երկու երկրների խորհրդարանների միջեւ երկխոսությանն ու արդյունավետ փոխգործակցությանը:

Նա նաեւ անհրաժեշտ է համարել փոխշահավետ շփումները խորհրդարանական տարբեր հարթակներում:

ՀՀ ԱԺ նախագահը կարեւորել է ՀՀ-ԵՄ Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի ստորագրումը՝ համարելով այն եւս մեկ կարեւոր քայլ դեպի Եվրոպա: Այս համատեքստում Արա Բաբլոյանը նշել է. «Մենք ուրախ ենք, որ Մալթան, լինելով փոքր երկիր, իր ուրույն տեղն ունի մեծ Եվրոպայում, եւ դա մեզ քաջալերում է, որովհետեւ Հայաստանը եւս լինելով փոքր երկիր՝ փորձում է Եվրոպայի եւ ԵԱՏՄ-ի միջեւ համագործակցության կամուրջ դառնալ»:

Անդրադառնալով տարածաշրջանային խնդիրներին՝ ԱԺ նախագահն ասել է. «Անկախ բոլոր դժվարություններից ու հարեւան երկրների որդեգրած ամբողջատիրական ձգտումներից՝ Հայաստանի ռազմավարությունը տարբերվում է նրանով, որ իր հիմնական զենքը ժողովրդավարությունն է: Վստահ եմ, որ Հայաստանն իրավունք ունի լինելու ժողովրդավարության եւ խաղաղության օրրան հանդիսացող ընտանիքի անդամ»:

Նատաշա Մելի Դոդին, շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար, պատրաստակամություն է հայտնել աջակցելու Մալթա-Հայաստան միջխորհրդարանական հարաբերությունների աշխուժացմանը: Դեսպանը հույս է հայտնել, որ առաջիկա տարիներին երկու երկրների խորհրդարանների միջեւ կհաստատվեն գործընկերային կապեր, կակտիվանան տարբեր մակարդակների փոխայցելություններն ու շփումները:

Հանդիպման ավարտին Արա Բաբլոյանը, հաջողություն մաղթելով դեսպանին առաքելության իրականացման ընթացքում, նշել է, որ ամենայնս կաջակցի երկկողմ շփումների առավել խորացմանն ու ամրապնդմանը:

Հայերեն

ԿԸՀ-ն մերժեց «Ուժեղ Հայաստան»-ի ընտրացուցակի գրանցումն ուժը կորցրած ճանաչելու «Հանրապետություն» կուսակցության դիմումը

Արմեն Աշոտյանը 1 ամսով կալանավորվել է

Հանրապետության հրապարակում տեղի ունեցավ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ամփոփիչ մեծ հանրահավաքը

Միացյալ Նահանգները հերքել է Իրանի սպառնալիքների պատճառով իր ռազմանավերը Օմանի ծոցից դուրս բերելու մասին լուրը

ՀՀ նախագահն ընդունել է Ռամկավար-ազատական կուսակցության 30-րդ պատգամավորական ժողովի պատվիրակներին

Երևանում մեկնարկեց «Երևանի գինու օրեր» փառատոնը

Հակամարտության կարգավորման հիմնական հարցերը պետք է որոշեն Մոսկվան և Կիևը․ Պուտին

Բուլղարիան ԵՄ-ում ունի չորրորդ ամենաբարձր ՀՆԱ-ի աճն առաջին եռամսյակում

Հայաստանի ԱԳՆ-ն շնորհավորել է Դանիային Սահմանադրության օրվա առթիվ

Ժաննա Անդրեասյանը դպրոցականների հետ այցելել է Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիա