Պատերազմի վերաբերյալ կանխատեսումները պետք է ունենան չափազանց լուրջ հիմքեր. Վարդան Ոսկանյան

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 8 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Պատերազմի վերաբերյալ կանխատեսումները պետք է ունենան չափազանց լուրջ հիմքեր: Անտեղի է Ադրբեջանում ցանկացած «փռշտոց» համարել պատերազմական գործողությունների սկիզբ: Այս մասին «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում նշեց արևելագետ, ԵՊՀ իրանագիտության ամբիոնի վարիչ Վարդան Ոսկանյանը:

«Հայկական կողմը և Ադրբեջանը, ըստ էության, գտնվում են պատերազմի մեջ, այն երբևիցե չի դադարել` լինի շփման գծում, քարոզչական դաշտում, այնտեղ, որտեղ հայկական կողմի ու Ադրբեջանի շահերը բախվում են: Հետևաբար, մեր հասարակության մեջ լրացուցիչ անհանգստություն առաջացնելը` պարբերաբար խոսելով Ադրբեջանի կողմից նախաձեռնվելիք պատերազմի վերաբերյալ` կապելով պատերազմի հնարավորությունը երկրի ներսում ընթացող ցանկացած գործընթացի հետ, ճիշտ չէ»,-ասաց Վարդան Ոսկանյանը:

Նրա խոսքով՝ ակնհայտ է մի բան. հայկական կողմը պետք է պատրաստ լինի պատերազմի ցանկացած պահի, ինչի ուղղությամբ էլ համապատասխան մարմիններն աշխատում են:

«Անշուշտ, այդ աշխատանքները չի կարելի լիովին անթերի համարել, բայց հայաստանյան հասարակության մեջ լրացուցիչ անհանգստություններ առաջացնելը կոպտագույն սխալ է: Մենք չենք կարող մեր հասարակությանը անընդհատ պահել պատերազմի սպասման մեջ: Հետևաբար, պատերազմի վերաբերյալ կանխատեսումները պետք է ունենան չափազանց լուրջ հիմքեր»,-ասաց նա: Արևելագետի կարծիքով, Ադրբեջանում արտահերթ ընտրություններ անցկացնելու գործում արցախյան հիմնախնդիրն առաջնային չէ:

«Մի բան հստակ է, Արցախը երբևէ չի կարող լինել Ադրբեջանի կազմում: Արցախի սահմանների անվտանգությունը լավագույնս ապահովում է հայ զինվորը: Որևէ խաղաղապահ ուժ չի կարող դա անել, այնպես, ինչպես անում են մեր տղաները»,-հավելեց Վարդան Ոսկանյանը:

Հայերեն

Վարչապետը ներկա է գտնվել ապակու մշակման նոր գործարանի բացման արարողությանը

Mining Armenia Forum 2026. Ամերիաբանկը՝ հանքարդյունաբերության գործընկեր

Ինչ է նախատեսվում Սևանա և Իսիկ Կուլ լճերի պահպանությանն ուղղված հուշագրով. մանրամասնում է ՀՀ շրջակա միջավայրի նախարարը

Նիկոլ Փաշինյանը կարևորել է Հայաստանում հանքարդյունաբերությունը հնարավորինս բարձր ստանդարտների համապատասխանեցնելը

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի շնորհավորական ուղերձը Ոչ նյութական մշակութային ժառանգության միջազգային օրվա առթիվ

Հայաստանում լեռնամետալուրգիական ոլորտի վերլուծական կենտրոն կստեղծվի

Հրապարակվել է ՀՀ վարչապետի և Ղրղզստանի նախագահի ստորագրած համատեղ հայտարարությունը

Վերացվել է «Վիլ ֆուդ» ընկերության պահածոների արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը

Վերացվել է «Պիրաժոկ» հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեության կասեցումը

ՀՀ վարչապետի ելույթը Հայաստանի հանքարդյունաբերական ֆորումում