Հայաստանի եւ Շվեյցարիայի խորհրդարանների գլխավոր քարտուղարները քննարկել են համագործակցության հեռանկարները

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 7 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Արա Սաղաթելյանը հանդիպում է ունեցել Շվեյցարիայի Համադաշնության Դաշնային ժողովի գլխավոր քարտուղար, Միջխորհրդարանական միության գլխավոր քարտուղարների ասոցիացիայի նախագահ Ֆիլիպ Շվաբի հետ, ով ընդգրկված է այս օրերին Հայաստանում գտնվող Շվեյցարիայի Համադաշնության Ազգային խորհրդի պատվիրակության կազմում:

Հանդիպման ընթացքում Արա Սաղաթելյանը ներկայացրել է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում եւ աշխատակազմում ընթացող բարեփոխումները, որոնք բխում են սահմանադրական փոփոխություններով պայմանավորված խորհրդարանի նոր դերի ստանձնմամբ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱԺ հանրային կապերի վարչությունից, ՀՀ ԱԺ գլխավոր քարտուղարը նշել է, որ աշխատակազմում բարեփոխումների հրամայականը պայմանավորված է փորձագիտական ու վերլուծական կարողությունների եւ խորհրդարանական վերահսկողության մեխանիզմների զարգացման անհրաժեշտությամբ, որի ուղղությամբ արդեն իրականացվում են համապատասխան գործողություններ: Արա Սաղաթելյանը շվեյցարացի գործընկերոջը ներկայացրել է նաեւ «Բաց խորհրդարան» նախաձեռնության շրջանակում իրականացվող աշխատանքները:

Շվեյցարիայի Համադաշնության Դաշնային ժողովի գլխավոր քարտուղարը, ընդգծելով խորհրդարանական վերահսկողության հարցում Շվեյցարիայի առաջադեմ փորձը, փորձի փոխանակման պատրաստակամություն է հայտնել:

Գլխավոր քարտուղար Ֆիլիպ Շվաբը, նշելով, որ Շվեյցարիայի օրենսդիր մարմնի աշխատակազմը փորձագիտական կարողությունների լուրջ ներուժ ունի, առաջարկել է աշխատանքային տարբեր ձեւաչափերով այս հարցում համագործակցել ՀՀ խորհրդարանի աշխատակազմի հետ: Կողմերը քննարկել են երկու երկրների խորհրդարանների աշխատակազմերի միջեւ երկարատեւ համագործակցության հնարավորությունները:

ՀՀ ԱԺ գլխավոր քարտուղար Արա Սաղաթելյանը տեղեկացրել է, որ Հայաստանի խորհրդարանի աշխատակազմը Միջխորհրդարանական միության գլխավոր քարտուղարների ասոցիացիային անդամակցելու հայտ է ներկայացրել, որի քննարկումը նախատեսված է Ասոցիացիայի գործադիր կոմիտեի առաջիկա նիստի ընթացքում` 2018 թվականի մարտի 26-ին, Ժնեւում:

Ֆիլիպ Շվաբը ողջունել է ՀՀ ԱԺ աշխատակազմի` Ասոցիացիային անդամակցելու նախաձեռնությունը` փաստելով, որ Խորհրդարանների գլխավոր քարտուղարների ասոցիացիան կարեւոր հարթակ է գլխավոր քարտուղարների միջեւ համագործակցության եւ փորձի փոխանակման համար: Նա ընդգծել է, որ որպես այդ կառույցի նախագահ եւ գործադիր մարմնի անդամ` ինքն ամենայն ուշադրությամբ կանդրադառնա Հայաստանի անդամակցության հայտին:

Հանդիպման ավարտին կողմերն առաջիկայում տարբեր մակարդակներում աշխատանքային շփումները շարունակելու եւ համագործակցությունը զարգացնելու պատրաստակամություն են հայտնել:

Հայերեն English Русский

Ծանրորդ Ռաֆիկ Հարությունյանը նորմալ է համարում մեկամսյա մարզումներից հետո Հայաստանի առաջնությունում գրանցած արդյունքը

Կտեղափոխվեմ այն քաշային կարգ, որը կլինի օլիմպիական. Գոռ Սահակյան

Պաշտոնյաները և դպրոցականները Տերյանի 140-ամյակի առթիվ ծաղիկներ են խոնարհել Կոմիտասի անվան զբոսայգու պանթեոնում

Մեծ Մասրիկի անասնագոմերից մեկում բռնկված հրդեհը մարվել է, կենդանիները տարհանվել են

Փրկարարները մարել են Գյումրու սպորտային համալիրներից մեկի տանիքում բռնկված հրդեհը

Հայաստանի ծանրամարտի տղամարդկանց առաջնությունում հայտնի դարձան ևս երեք քաշային կարգերի չեմպիոնները

Երևանի «Արարատ» ֆուտբոլային ակումբը ներկայացրել է 2025 թվականի առաջին նորեկին

Հայկ Մարտիրոսյանը և Շանթ Սարգսյանը «Al-Beruniy» միջազգային մրցաշարի առաջատարներն են

Հայաստանում սպասվում է փոփոխական եղանակ, կցրտի 2-5 աստիճանով

Հայ դերասանների մասնակցությամբ «Անորա»-ն արժանացել է նաև Producers Guild of America Awards-ի գլխավոր մրցանակին