Հայաստանն աշխարհում նորարարության կենտրոններից մեկը. ներդրողների ոչ ֆորմալ ցանցի տեսլականը

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 5 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գիտության և տեխնոլոգիաների ոլորտում ներդրողների ոչ ֆորմալ ցանցի (STAN) անդամները Հայաստանում 10-15 տարվա ներգրավվածության ծրագրեր ունեն: FAST հիմնադրամի գործադիր տնօրենԱրմեն Օրուջյանի խոսքով` իրենք ցանկանում են Հայաստանը դարձնել չեմպիոն գիտության և նորարարության ասպարեզում: «Մենք վեց ամսով չենք այստեղ, այլ տևական ժամանակով, 10-15 տարվա ներգրավվածություն ենք ակնկալում: Մենք այստեղ ենք, որ բերենք փոփոխություններ գիտության և տեխնոլոգիաների ոլորտում: Հայերն ունեն խորը գիտական գիտելիքի մշակույթ, միգուցե ներկայում կրթական համակարգն այնքան էլ բարձր մակարդակի վրա չէ, բայց մարդկանց մշակույթն այնպիսին է, որ ուզում են դա օգտագործել: Իհարկե, այստեղ կան որոշ ձեռնարկություններ, դաշտը դատարկ չէ, բայց մենք ուզում ենք մյուսներին էլ օժանդակել ու ոգևորել»,-«Արմենպրես»-ի փոխանցմամբ`ասաց Արմեն Օրուջյանը:

Ներդրողների ոչ ֆորմալ ցանցը (STAN) Հայաստանի և արտասահմանի 18 հայ ներդրողների խումբ է, ովքեր պատրաստվում են ֆինանսական ու փորձագիտական աջակցություն տրամադրել տվյալների գիտության, արհեստական բանականության և մեքենաների ուսուցման, կենսատեխնոլոգիաների, միկրոէլեկտրոնիկայի ուղղությունների հայաստանյան նորաստեղծ ընկերություններին:

FAST-ի համահիմնադիր Արթուր Ալավերդյանն էլ նկատեց, որ ցանցի գործունեության արդյունքում գիտնականները հնարավորություն կունենան ընթանալ առևտրայնացման ճանապարհով, սեփական հայտնագործությունները կատարել և մուտք գործել հայաստանյան և գլոբալ շուկա: «Այս ոլորտները մեծ փոփոխություններ բերող ուղղություններ են, դրանք գլոբալ նոր տնտեսություն են ձևավորում: Մեր խնդիրն է, որ Հայաստանն ու այստեղի կազմակերպություններն իրենց վրա վերցնեն նոր տնտեսության ձևավորումը»,-հավելեց բիզնես հրեշտակը:

Լրագրողների հետ հանդիպմանը STAN-ի համահիմնադիր, բիզնես հրեշտակ Ռուբեն Հարությունյանը կարծում է, որ Հայաստանը կարող է դառնալ նորարարության կենտրոններից մեկը: Նրա խոսքով` ինչպես ԱՄՆ-ն է հետաքրքիր ու հեռանկարային գաղափարներ ներգրավում Սիլիկոնյան հովիտ, նույն հնարավորությունն ունի նաև Հայաստանը: «Մենք պետք է ստեղծենք համապատասխան դաշտ, որպեսզի Հայաստանում ծնվեն նորարարություններ` զարգացնելով այստեղի տնտեսությունը»,-ասաց Ռուբեն Հարությունյանը:

Փետրվարի 5-ին FAST հիմնադրամը ներկայացրեց իր նոր նախաձեռնությունը, ըստ որի ձևավորվում է ներդրողների ոչ ֆորմալ ցանցը: Ցանցի գործունեության առաջին չորս տարվա համար ներդրումը յուրաքանչյուր անդամի համար տարեկան նվազագույնը 10 հազար ԱՄՆ դոլար կլինի: Հինգերորդ տարուց սկսած տարեկան նվազագույն ներդրումը յուրաքանչյուր անդամի համար նախատեսվում է սահմանել 20 հազար ԱՄՆ դոլար: Սկզբնական շրջանում նախատեսվում է օժանդակություն տրամադրել 3-5 ստարտափի:

Հայերեն English

«FlyOne Armenia»-ն գործարկել է Երևան- Ալիկանտե-Երևան երթուղով չվերթներ

Բուլղարիան շրջանաձև տնտեսությունը դիտարկում է որպես երկարաժամկետ ազգային առաջնահերթություն. BTA

ՀՀ մարզերում իրականացվել են հաշմանդամություն ունեցող անձանց ընտրական մասնակցության խթանմանն ուղղված ծրագրեր

Սիբիհան հայտնել է Հունգարիայի հետ հարաբերություններում նոր էջ բացելու մասին

2026 թվականի ամառային զորակոչը կմեկնարկի հունիսի 8-ին

Պապիկյանը չի բացառել, որ արտերկրից վերադարձած զինապարտ քաղաքացիները կարող են ներգրավվել վարժական հավաքներին

Սահմանվել են ֆիթնես կենտրոններին և մարզասրահներին ներկայացվող չափորոշիչները

«Լուսավոր Հայաստան»-ը վստահ է, որ լինելու է խորհրդարանում

Հայաստանը հատուկ ուշադրություն է դարձնում հակամարտությունների կանխարգելման և վաղ նախազգուշացման մեխանիզմներում կանանց դերի ամրապնդմանը․ ԱԳ փոխնախարար

Նիկոլ Փաշինյանն ու Ուրսուլա ֆոն դեր Լայենը կարևորել են Հայաստանի և Եվրամիության միջև բիզնես կապերի խորացումը