Մխիթարյանը եկել է Հայաստանից, որտեղ լավ ֆուտբոլիստ դառնալու համար հատուկ բնավորություն է պետք. Վենգեր 

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 5 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լոնդոնի «Արսենալ»-ի գլխավոր մարզիչ Արսեն Վենգերի կարծիքով, Հայաստանում լավ ֆուտբոլիստ դառնալու համար հատուկ բնավորություն է պետք ունենալ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Վենգերը համեմատել է «զինագործների» հին և նոր ֆուտբոլիստներ Սանտի Կասորլային և Հենրիխ Մխիթարյանին: «Կասորլան և Մխիթարյանը նման են: Սանտին որպես ֆուտբոլիստ բացառիկ է: Մխիթարյանին հանդիպել եմ, երբ նա դեռ չէր խաղում «Մանչեսթեր Յունայթեդ»-ում, միշտ էլ հավանել եմ նրա խաղը: Հենրիխն ամբողջովին նվիրվում է ֆուտբոլին: Մխիթարյանը եկել է Հայաստանից, որտեղ լավ ֆուտբոլիստ դառնալու համար հատուկ բնավորություն է պետք»,- ասել է Վենգերը:

Ֆուտբոլի Անգլիայի Պրեմիեր լիգայի 26-րդ տուրում Լոնդոնի «Արսենալ»-ը սեփական հարկի տակ հյուրընկալել էր «Էվերտոն»-ին և հաղթեց ջախջախիչ՝ 5:1 հաշվով: Հայաստանի ազգային թիմի ավագ Հենրիխ Մխիթարյանը դարձավ երեք գոլային փոխանցման հեղինակ:

Հայերեն English

Այսօր Հայաստանը վերաձևակերպում է սփյուռքի հետ հարաբերությունները. Նիկոլ Փաշինյան

Եղիշե Մելիքյանը հրապարակել է ազգային հավաքական հրավիրված ֆուտբոլիստների ցանկը

ԻՀՊԿ-ն հաղորդել է, որ Հորմուզի նեղուցում ականների վրա պայթելուց հետո երկու լցանավում հրդեհ է բռնկվել

Թրամփը և Կատարի էմիրը քննարկել են տարածաշրջանում լարվածության թուլացմանն ուղղված ջանքերը

Վլադիմիր Վարդանյանն ընտրվել է Սահմանադրական դատարանի նախագահ

Ուկրաինան պետք է ձգտի նրան, որ ԱՄՆ-ն ապասառեցնի 16 միլիարդ դոլարի օգնությունը. Զելենսկի

Հայաստանն ու Միացյալ Թագավորությունը ստորագրել են պաշտպանության ոլորտում համագործակցության 2026-2027 թվականների ծրագիրը

Հայաստան-սփյուռք հարաբերությունները պետք է հիմնվեն փոխադարձ վստահության և գործնական համագործակցության վրա. Զարեհ Սինանյան

ՀՀ սեփականության իրավունքը կգրանցվի Վեդիում գտնվող՝ շուրջ 98 միլիոն դրամ արժեքով հողատարածքի և շինության նկատմամբ

Ֆրանսիայի վարչապետն արհմիությունների հետ հանդիպում կանցկացնի 575 000 մարդու մասնակցությամբ բողոքի ցույցերից հետո