Երեխաները բացահայտում են Սարոյանին. Մեկնարկում է «Բարև Սարոյան» ծրագիրը

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 2ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: 20-րդ դարի ամերիկյան գրականության հսկա, ամերիկահայ գրող Վիլյամ Սարոյանի 110-ամյակի կապակցությամբ Երևանում կանցկացվի «Բարև Սարոյան» ծրագիրը, որի մեկնարկը կտրվի փետրվարի 3-ին Աշոտ Նավասարդյանի անվան 196 դպրոցում: Նախատեսվում են գրողի ստեղծագործությունների ընթերցումներ, թատերական ներկայացումներ և այլն:

«Այս եռամսյա նախաձեռնության շրջանակում երեխաները խաղերի, ընթերցանության, թատերական ներկայացումների միջոցով կարող են ծանոթանալ մեծ գրողի հարուստ գրական ժառանգությանը: Հանդիպումները նախատեսվում է իրականացնել ամեն շաբաթ օր: Սարոյանը ներկայացվելու է տարբեր կողմերով` Սարոյան գրող, Սարոյան թատերագետ, Սարոյան սցենարիստ, Սարոյան նկարիչ, Սարոյան դրամատուրգ և այլն»,-«Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում նշեց ՀԲԸՄ Երիտասարդ Արհեստավարժներ Երևանյան խմբի ղեկավար Ինգա Վարդանյանը:

Մեկնարկին ինտերակտիվ քննարկումներ և վիդեո տեսանյութեր կլինեն հեղինակի կյանքի և գործունեության մասին, որոնք դեռ չեն հրապարակվել:

Վարդանյանի խոսքով` մասնակից կարող են դառնալ բոլոր ցանկացողները:

«Բարև Սարոյան» ծրագիրն իրականացվում է ՀԲԸՄ Երիտասարդ արհեստավարժների «Գրքաբաց» նախաձեռնության և «Ռենեսանս» մշակութային և ինտելեկտուալ հիմանդրամի «Սարոյան Հաուս» նախագծի շրջանակում:

Հայերեն

Հորմուզի նեղուցի շրջանում լցանավ է խոցվել

COP17 համաժողովի շրջանակում կայացավ «Երիտասարդ էկոֆեմինիստ» միջազգային մրցանակաբաշխության 2026-ի արարողությունը

Զելենսկին պատրաստ է ռազմաճակատի գծերի ներկայիս իրավիճակի սառեցմամբ ավարտել պատերազմը

Ռուսաստանն ու Չինաստանը սկսում են Մարսի հետազոտման համատեղ առաքելություն

Հայկական արտադրանքի ԵՄ անդամ երկրներ արտահանումն ավելացել է 51%-ով. Պապոյան

Չինաստանը զբաղվում է ՉԺՀ, Ռուսաստանի և ԱՄՆ ղեկավարների հանդիպման նախապատրաստությամբ

Երևանում COP17-ի շրջանակում մեկնարկել է Բնության նշանակման միջազգային դաշինքի գործունեությունը

Կանաչ ստանդարտներ ու մարզական կենտրոններ. Նազիկ Ավդալյանը COP17-ի շրջանակում խոսել է նոր նախագծի մասին

Հոկտեմբերի 22-ի միջոցառումների անոնս

Մանվել Գրիգորյանի ժառանգներից և փոխկապակցված անձանցից կբռնագանձվեն գույքեր ու դրամական միջոց