Հայաստանում օդի ջերմաստիճանը կբարձրանա 2-5 աստիճանում

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 2 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության տարածքում փետրվարի 2-ի ցերեկը, 3-7-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ արագությամբ: Օդի ջերմաստիճանը փետրվարի 2-5-ը, այսօրվա համեմատ, աստիճանաբար կբարձրանա 4-6 աստիճանով, արևելյան շրջաններում՝ 6-8 աստիճանով: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից:

Երևանում փետրվարի 2-ի ցերեկը, 3-7-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Երևան քաղաքի փետրվարի 3-ի բազմամյա կլիմայական տվյալներ.

  • Օդի առավելագույն ջերմաստիճան՝ 12.00C (1987 թ.)

    • Օդի նվազագույն ջերմաստիճան՝ -26.40C (1972 թ.)

    • Օդի միջին օրական ջերմաստիճան՝ -3.20C

ՀՀ ԳԵՏԵՐԻ, ԼՃԵՐԻ ԵՎ ՋՐԱՄԲԱՐՆԵՐԻ ՎԻՃԱԿԸ: ՏՎՅԱԼՆԵՐ ՍԵՎԱՆԱ ԼՃԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ.

Գետերը գտնվում են ձմեռային սակավաջուր փուլում:

Հայերեն English Русский