Հայաստանը վերահաստատել է իր եվրոպամետ ուղղությունը. Տուսկը՝ ընտրությունների արդյունքների մասին

2 րոպեի ընթերցում

Հայաստանը վերահաստատել է իր եվրոպամետ ուղղությունը. Տուսկը՝ ընտրությունների արդյունքների մասին

Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկն արձագանքել է Հայաստանում հունիսի 7-ին կայացած խորհրդարանական ընտրություններին ու դրանց արդյունքներին:

«Նիկոլ Փաշինյանը հաղթանակ է տանում։ Հայաստանը ընտրել է շարունակականության ուղին և վերահաստատել իր եվրոպամետ ուղղությունը։ Սա կարևոր ազդանշան է, որ տարածաշրջանի ապագան դեռևս գրվում է»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ X սոցիալական հարթակում նշել է Տուսկը՝ կից հրապարակելով վարչապետ Փաշինյանի հետ ջերմ հարաբերությունները պատկերող լուսանկար:

Հայաստանում հունիսի 7-ին կայացած խորհրդարանական ընտրությունների նախնական արդյունքներով խորհրդարան մտնելու անցողիկ շեմը հաղթահարել է երեք քաղաքական ուժ՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը՝ 727 հազար 160 կամ 49,825 տոկոս ձայներով, «Ուժեղ Հայաստան» դաշինքը՝ 340 հազար 88 կամ 23,281 տոկոս ձայներով, «Հայաստան» դաշինք՝ 145 հազար 113 կամ 9,934 տոկոս ձայներով։  «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը քվեարկության նախնական արդյունքներով կկարողանա մեծամասնություն ստանալ խորհրդարանում և ձևավորել կառավարություն։

 

Կարդացեք հոդվածը` EnglishEspañolفارسیРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում