Շվեդիայի վարչապետը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին

2 րոպեի ընթերցում

Շվեդիայի վարչապետը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին

Շվեդիայի վարչապետ Ուլֆ Քրիստերսոնը շնորհավորել է իր հայ գործընկերոջը՝ Նիկոլ Փաշինյանին՝ Հայաստանում հունիսի 7-ին կայացած խորհրդարանական ընտրություններում նրա ղեկավարած «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հաղթանակի առթիվ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Քրիստերսոնը գրառում է կատարել X սոցիալական ցանցի անձնական էջում:

«Իմ անկեղծ շնորհավորանքներն եմ հղում Նիկոլ Փաշինյանին՝ Հայաստանի խորհրդարանական ընտրություններում գրանցած հաջողության կապակցությամբ։ Անհամբեր սպասում եմ Հայաստանի հետ Շվեդիայի և ԵՄ համագործակցության խորացմանը, ինչպես նաև տարածաշրջանային խաղաղության գործընթացին մեր աջակցության շարունակությանը»,- նշել է Շվեդիայի վարչապետը:

Հայաստանում հունիսի 7-ին կայացած խորհրդարանական ընտրությունների նախնական արդյունքներով խորհրդարան մտնելու անցողիկ շեմը հաղթահարել է երեք քաղաքական ուժ՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը՝ 727 հազար 160 կամ 49,825 տոկոս ձայներով, «Ուժեղ Հայաստան» դաշինքը՝ 340 հազար 88 կամ 23,281 տոկոս ձայներով, «Հայաստան» դաշինք՝ 145 հազար 113 կամ 9,934 տոկոս ձայներով։  «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը քվեարկության նախնական արդյունքներով կկարողանա մեծամասնություն ստանալ խորհրդարանում և ձևավորել կառավարություն։

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում