Հայաստանի ֆուտբոլի հավաքականի հաջորդ մրցակիցը հայտնի է
1 րոպեի ընթերցում
![Հայաստանի ֆուտբոլի հավաքականի հաջորդ մրցակիցը հայտնի է](http://armenpress.am/resized/480/static/news/b/2018/02/921109.jpg)
ԵՐԵՎԱՆ, 1 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի հերթական մրցակիցն ընկերական խաղերում հայտնի է:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` մարտի 24-ին Հայաստանի ընտրանին անցկացնելու է Երևանում ևս մեկ ընկերական հանդիպում: Թիմի մրցակիցը լինելու է Էստոնիայի հավաքականը:
Մարտի 27-ին Հայաստանի ազգային հավաքականն անցկացնելու է ընկերական հանդիպում Լիտվայի հավաքականի հետ Երևանում: