Բանակի և հասարակության կապի ամրապնդման համար գրողներն արժանացան ՊՆ-ի և ՀԳՄ-ի մրցանակներին

4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Բանակ-հասարակություն կապն ամրապնդելու, գրողներին բանակին, սպային ու զինվորին մերձեցնելու նպատակով ՀՀ պաշտպանության նախարարությունն ու Հայաստանի գրողների միությունը համատեղ մրցանակաբաշխություն իրականացրեցին` մրցանակներ հանձնելով հայ գրողներին: Հանդիսավոր արարողությունը տեղի ունեցավ հունվարի 30-ին Հայաստանի գրողների միությունում:

«Այն պետությունը, այն ժողովուրդը, որը չունի բանակ, չի կարող ունենալ տնտեսություն, մշակույթ, գրականություն, առհասարակ` ոչինչ: Մեր անկախ հանրապետության լավագույն ձեռքբերումը հայոց բանակն է, որն ամեն օր, ամեն ժամ հզորացնել է պետք: Բանակը միայն զենքը չէ. դրան առաջին հերթին զորավիգ է ժողովրդի խոսքը, լեզուն, գրականությունը: Ուրախ եմ, որ այս մրցանակաբաշխությունը ընդլայնվում է. մասնակցում են գրողներ Հայաստանի տարբեր մարզերից: Գրողները տարեցտարի ավելի լրջորեն են պատրաստվում մրցանակաբաշխությանը: Ըստ իս` սա նրանց համար ամենապատվավոր մրցանակն է»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` նշեց Հայաստանի գրողների միության նախագահ Էդվարդ Միլիտոնյանը:

Մրցանակաբաշխության հանձնաժողովի նախագահ, բանաստեղծ, թարգմանիչ Շանթ Մկրտչյանի խոսքով` արդեն երրորդ տարին է իրականացվում այս միջոցառումը: «Առաջին տարվանից մինչ օրս բավականին մեծ փոփոխություններ են նկատվում. հեղինակներն առավել պատասխանատվությամբ են ներկայանում մրցույթին»,-ասաց նա: Մկրտչյանը հավելեց`հանձնաժողովի անդամները անաչառ են եղել և ըստ արժանվույն գնահատել բոլորին:

Հատուկ մրցանակը հանձնվեց Զորի Բալայանին հայ գրականության մեջ ունեցած հսկայական ներդրման համար:

Գեղարվեստական արձակ ժանրում առաջին մրցանակի արժանացավ Կոմիտաս Դանիելյանը «Երկհատորյակ» գրքի համար, երկրորդ մրցանակի արժանացան Գագիկ Խաչատրյանը «Զինվորի վերադարձը» և Վրեժ Սարուխանյանը «Տարոնականչ» պատմվածքների ժողովածուհի համար, երրորդ մրցանակը տրվեց Ժաննա Հակոբյանին «Ապրիլյան հերոսամարտ» վիպակի համար:

Պոեզիայի ասպարեզում առաջին, երկրորդ և երրորդ մրցանակների արժանացան բանաստեղծներ Գագիկ Սարոյանը Բանաստեղծական շարքի, Նորայր Գրիգորյանը «Խրամատի թաց պատին» ստեղծագործության, Դարիկո Խաչատրյանը «Նավարկումի զարկերակ»-ի, Անահիտ Թարյանը «Ես քո զինվորն եմ, Հայաստան» գրքի, Սամվել Մարգարյանը «Սխրանք» շարքի և Հրանուշը իր բանաստեղծությունների համար:

Հրապարակագրություն, գրաքննադատություն ժանրում մրցանակների արժանացան Հակոբ Հարությունը «Պրոմեթևսն է առաջին կամավորը», «Լռության դափնիներով զինվորները» գործերի, Տիգրան Նիկողոսյանը հայ զինվորին նվիրված հրապարակումների ցանկի, Քնար Թադևոսյանն իր հոդվածաշարի, Ռուզաննա Մկրտչյանը «Արագածոտնի մարզի անմահացած հերոսները քառօրյա պատերազմում», «Մռայլ երկինք-շանթահարված երկիր»-ի համար:

Հայոց բանակին նվիրված գրական-տեսական աշխատություն մրցանակը հանձնվեց Նորայր Ղազարյանին «Զինվորագրյալ բանաստեղծական շարքեր»-ի համար:

Խրախուսական մրցանակների արժանացան Լիանա Մայիլյանը «Ես մնում եմ, մամ» պատմվածքի, Տաթև Սուքիասյանը «Հայրենիքը սկսվում է սահմանից» վիպակի, Սաթենիկ Ղազարյանը «Ապրիլյան» պատմվածքի, Լուսիկ Մկրտչյանը «Քեզ հետ եմ, զինվոր»-ի, Արմենուհի Սիսյանն իր բանաստեղծությունների համար և Ժաննա Աբրահամյանը:

Պարգևները հանձնեցին Հայաստանի գրողների միության նախագահ Էդվարդ Միլիտոնյանը և ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արթուր Ավագյանը:

Հայերեն

«Արարատ-Արմենիա»-ն «Շեմրոկ Ռովերս»-ի դեմ երկրորդ խաղում էլ հավատարիմ կմնա հաղթական խաղաոճին

Զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

«Արարատ-Արմենիա»-ն Երևանում հաղթեց իռլանդական «Շեմրոկ Ռովերս»-ին

Կենսաչափական նոր համակարգի ներդնումը նաև պետության թռիչքաձև զարգացման նոր նշաձող սահմանելու մասին է․ ՀՀ ՆԳ նախարար

Ֆրանսիայի օրենսդիրները հաստատել են մանկապիղծների ցմահ ազատազրկման մասին նախաձեռնությունը

Հայաստանի բասկետբոլի մինչև 18 տարեկանների ընտրանին հաղթանակով է մեկնարկել ԵԱ-ում

ԱՄՆ նախագահն անհրաժեշտության դեպքում պատրաստ է կապ հաստատել «Հեզբոլլահի» հետ

Թրամփը չի բացառում իրանական ենթադրյալ միջուկային օբյեկտին հարված հասցնելը

ԱՄՆ-ն առայժմ շահագրգռված չէ Իրանի հետ հանդիպմամբ. Դոնալդ Թրամփ

Կարեն Կարագուլյանը կխաղա օսկարակիր արտիստների մասնակցությամբ «Պոզիտանո» ֆիլմում