Տարածաշրջանային

Սիրիայում և Իրաքում գործող ծայրահեղական կրոնական խմբավորումների կազմում սպանվել են 300-ից ավելի ադրբեջանցիներ

1 րոպեի ընթերցում

Սիրիայում և Իրաքում գործող ծայրահեղական կրոնական խմբավորումների կազմում սպանվել են 300-ից ավելի ադրբեջանցիներ

ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանի կրոնական կազմակերպությունների հետ աշխատանքի պետական կոմիտեի փոխնախագահ Սայավուշ Հեյդարովը հայտնել է, որ Սիրիայում և Իրաքում գործող ծայրահեղական կրոնական խմբավորումների կազմում մինչ օրս սպանվել է ավելի քան 300 ադրբեջանցի:

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է ադրբեջանական azadliq.info լրատվական գործակալությունը:

Հեյդարովի փոխանցմամբ` ծայրահեղական կրոնական խմբավորումների կազմում զինված գործողություններին մասնակցող 92 անձի վերաբերյալ Ադրբեջանի արդարադատության համակարգում գործ է հարուցված:

«Իրաքում և Սիրիայում գործող այդ խմբավորումներին անդամակցող 260 անձ էլ դատարանի որոշմամբ զրկվել է Ադրբեջանի քաղաքացիությունից»,- նշել է Հեյդարովը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում