Սպորտ

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը մարտին ընկերական հանդիպում կունենա Լիտվայի հավաքականի հետ 

1 րոպեի ընթերցում

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը մարտին ընկերական հանդիպում կունենա Լիտվայի հավաքականի հետ 

ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը մարտին ընկերական հանդիպում կունենա Լիտվայի ընտրանու հետ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ`այս մասին հայտնել է Հայաստանի ազգային թիմի գլխավոր մարզիչ Արթուր Պետրոսյանը: «Մարտին և հունիսին ընկերական խաղեր կունենանք: Ես այն կարծիքին եմ, որ սեպտեմբերին պատրաստ կլինենք Ազգերի լիգային մասնակցել և խմբում առաջին տեղը գրավել»,-ասել է Պետրոսյանը:

Հայաստանի ազգային թիմն ընդգրկվել է 4-րդ խմբում և կմրցի Մակեդոնիայի, Ջիբրալթարի և Լիխտենշտեյնի հետ: «Ազգերի լիգա»-ի խմբային փուլը կկայանա 2018 թվականի սեպտեմբեր-նոյեմբեր ամիսներին: Հաղթողը պարզ կդառնա 2019 թվականին: «Ազգերի լիգա»-ում կվիճարկվի Եվրոպայի 2020 թվականի առաջնության 4 ուղեգիր:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում