Մատենադարանի տնօրենի թափուր պաշտոնի համար մրցույթ է հայտարարվել

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Մատենադարան» Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտ» հիմնադրամի հոգաբարձուների խորհուրդը հայտարարել է բաց մրցույթ «Մատենադարան» Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտ» հիմնադրամի տնօրենի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` տնօրենի թափուր պաշտոնի մրցույթին կարող են մասնակցել ՀՀ այն քաղաքացիները, ովքեր ունեն գիտությունների դոկտորի աստիճան (պատմական, փիլիսոփայական, բանասիրական գիտությունների կամ արվեստագիտության), առնվազն հինգ տարվա գիտական կամ գիտամանկավարժական փորձառություն։

Մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է ներկայացնել մի շարք փաստաթղթեր`դիմում Մատենադարանի հոգաբարձուների խորհրդի նախագահի անունով, անձը հաստատող փաստաթղթի պատճեն (լուսանկարի, բնակության վայրի նշագրումով), գունավոր լուսանկար (35x45 մմ), աշխատանքային գրքույկի (առկայության դեպքում) (առնվազն հինգ տարվա գիտական կամ գիտամանկավարժական աշխատանքային փորձառությամբ) պատճենը, թեկնածուի համառոտ ինքնակենսագրություն, զինվորական գրքույկի (կամ զինապարտության մասին փաստաթղթի) պատճենը, եթե թեկնածուն զինապարտ է, գիտական աստիճանի (պատմական, փիլիսոփայական, բանասիրական գիտությունների կամ արվեստագիտության դոկտորի) վկայականի պատճենը, հրատարակված աշխատությունների, հոդվածների և հրապարակումների համառոտ մատենագիտությունը, Մատենադարանի զարգացման 5-ամյա ծրագիր՝ փակ և ստորագրված ծրարով, որը բացվում է հայտերի ընդունման վերջնաժամկետից հետո։

Դիմումներն ու փաստաթղթերն անհրաժեշտ է ներկայացնել մինչև2018 թվականի փետրվարի 23-ը (ներառյալ):

Մրցույթը տեղի կունենա 2018-ի մարտի 6-ին, ժամը 11:00-ին, «Մատենադարան» Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտ» հիմնադրամի գիտական մասնաշենքում։

Հայերեն

«Օլիմպիակոս»-ը չպահպանեց հաղթական հաշիվը. Տիկնիզյանը չմասնակցեց խաղին

«Ինտեր»-ը հաղթանակ կորզեց «Նապոլի»-ի հետ խաղում. Մխիթարյանը մնաց պահեստայինների շարքում

Սեպտեմբերի 7-ի միջոցառումների անոնս

«Tour of Armenia» միջազգային հեծանվավազքի խորհրդանիշը կլինի եղնիկը

Հյուսիսային Եմենում սպանվել է հութիների՝ իրանցի և լիբանանցի ռազմական չորս խորհրդական

Հունաստանում ավիաշոուի ժամանակ F-4 Phantom կործանիչ է կործանվել

Հաքերները հրապարակել են Բեռլինի պետական կառույցներից գողացված շուրջ 1,4 միլիոն ֆայլ

ՄԱԿ-ը հավանություն է տվել Աֆրիկայի իրական չափերն արտացոլող աշխարհի քարտեզի կիրառմանը

2018-ի հեղափոխությունն՝ անմիջական մասնակցի ներկայացմամբ. կայացավ Արմեն Գրիգորյանի «Քայլ արա, մերժի՜ր Սերժին» գրքի շնորհանդեսը

Եթե յուրաքանչյուր տարի նման ծրագրեր մուտք գործեն Սրաշեն, գյուղացիների բեռը մեծապես կթեթևանա. շահառուն գոհ է ԿԽՄԿ-ից