Պաշտոնական

Արա Բաբլոյանն ընդունել է Հայաստանում Լիբանանի նորանշանակ դեսպանին

2 րոպեի ընթերցում

Արա Բաբլոյանն ընդունել է Հայաստանում Լիբանանի նորանշանակ դեսպանին

ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը հունվարի 23-ին ընդունել է Հայաստանում Լիբանանի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Մայա Դաղերին:

Ողջունելով դեսպանին խորհրդարանում՝ Արա Բաբլոյանը նշել է՝ թեեւ հայ-լիբանանյան դիվանագիտական հարաբերությունները քսանհինգ տարվա պատմություն ունեն, բայց բարեկամական կապերը՝ դարերի:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱԺ հանրային կապերի վարչությունից, ՀՀ ԱԺ նախագահը շնորհակալություն է հայտնել Լիբանանի ժողովրդին հայկական համայնքի նկատմամբ տարիներ շարունակ ցուցաբերած ջերմ վերաբերմունքի համար: Խոսելով տարածաշրջանում տիրող իրավիճակի մասին՝ Արա Բաբլոյանն իր մտահոգությունն հայտնել վերջին տարիներին Սիրիայում տեղի ունեցող իրադարձությունների շուրջ եւ նշել, որ հարցերը պետք է լուծվեն քաղաքական ճանապարհով:

ՀՀ ԱԺ նախագահը պատրաստակամություն է հայտնել աջակցելու երկու երկրների խորհրդարանների հարաբերությունների աշխուժացմանը՝ նշելով նաեւ, որ Հայաստանը եւ Լիբանանը մեծ ներուժ ունեն տնտեսության, առողջապահության, կրթության, մշակույթի եւ այլ բնագավառներում համագործակցությունը զարգացնելու համար:

Հայաստանում Լիբանանի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Մայա Դաղերը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար:

Տիկին Դաղերը, անդրադառնալով լիբանանցի եւ հայ ժողովուրդների դարավոր եւ ամուր բարեկամությանը, ընդգծել է հայկական համայնքի կարեւոր դերն ու նշանակությունը Լիբանանի հասարակական-քաղաքական կյանքում: Մայա Դաղերը փաստել է, որ հայ պատգամավորներն արդյունավետ գործունեություն են ծավալում Լիբանանի խորհրդարանում:

Դեսպանը պատրաստակամություն է հայտնել նպաստելու խորհրդարանական բարեկամական խմբերի գործունեության աշխուժացմանը եւ երկու երկրների համագործակցության ընդլայնմանն ուղղված քայլերին:

Հանդիպման ավարտին Արա Բաբլոյանը հաջողություն է մաղթել Մայա Դաղերին մեր երկրում դիվանագիտական առաքելության իրականացման գործում:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում