Գրքասերների դատին հանձնվեց Անտուան դը Սենտ-Էքզյուպերիի «Գիշերային թռիչք» վիպակի հայերեն թարգմանությունը

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Խնկո Ապոր անվանազգային մանկականգրադարանում կայացավ Անտուան դը Սենտ-Էքզյուպերիի «Գիշերային թռիչք» վիպակի հայերեն թարգմանության շնորհանդեսը:Գիրքը լույս է ընծայել «Էդիթ Պրինտ» հրատարակչությունը, թարգմանիչն է Շուշանիկ Թամրազյանը:

«Այս ստեղծագործությունն Էքզյուպերիի՝ իմ ամենասիրած գործերից է, առանձին էջեր ցնցում են իրենց բանաստեղծականությամբ: Ամբողջ ընթացքում մենք հետևում ենք հերոսների ճակատագրին, երբեմն մասնակից դառնում նրանց ապրումներին: «Գիշերային թռիչքի» կերպարները հավատում են սխրանքին, հերոսությանը: Էքզյուպերին պատկերում է անվերջանալի ինքնահաղթահարումը՝ որպես ներքին կատարելության ուղի»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` նշում է գրքի թարգմանիչը:

«Թեև Անտուան դը Սենտ-Էքզյուպերին Հայաստանում հայտնի է «Փոքրիկ իշխան» վիպակով, բայց բազում արժեքավոր գործեր ունի, որոնցից արդեն իսկ հայերեն թարգմանությամբ ընթերցողին ենք ներկայացրել «Մարդկանց երկիր» վեպը: Այս անգամ մենք հայ ըներցողի դատին ենք հանձնում «Գիշերային թռիչք» վիպակը, որը գեղարվեստական առումով չի զիջում հեղինակի մյուս ստեղածագործություններին»,-նշում է «Էդիթ Պրինտ» հրատարակչության մարքեթինգի տնօրեն Շավարշ Կարապետյանը:

Շուշանիկ Թամրազյանը թարգմանում է նաև Էքյզուպերիի «Ռազմական օդաչուն», «Նամակ պատանդին»և «Միջնաբերդը» ստեղծագործությունները, որոնք լույս կտեսնեն հաջորդիվ:

«Գիշերային թռիչք» վիպակն Էքզյուպերիի երկրորդ արձակ ստեղծագործությունն է: Փոստային առաքումներ իրականացնող ավիաընկերության տնօրեն Ռիվիերն ու իր գործընկերները պայքարում են հանուն գիշերային թռիչքների, որոնք անիմանալի խիզախում են պահանջում օդաչուներից: Վիպակում պատկերված են կյանքի և մահվան սահմանեզրին կանգնած մարդու ապրումները, մահը ժխտող անխորտակ հույսը: Այն առաջին անգամ լույս է տեսել 1931 թվականին Գալիմար հրատարակչությունում, նույն թվականին արժանացել է «Femina» գրական մրցանակին՝ համընդհանուր ճանաչում բերելով հեղինակին:

Հայերեն

Հորմուզի նեղուցի շրջանում լցանավ է խոցվել

COP17 համաժողովի շրջանակում կայացավ «Երիտասարդ էկոֆեմինիստ» միջազգային մրցանակաբաշխության 2026-ի արարողությունը

Զելենսկին պատրաստ է ռազմաճակատի գծերի ներկայիս իրավիճակի սառեցմամբ ավարտել պատերազմը

Ռուսաստանն ու Չինաստանը սկսում են Մարսի հետազոտման համատեղ առաքելություն

Հայկական արտադրանքի ԵՄ անդամ երկրներ արտահանումն ավելացել է 51%-ով. Պապոյան

Չինաստանը զբաղվում է ՉԺՀ, Ռուսաստանի և ԱՄՆ ղեկավարների հանդիպման նախապատրաստությամբ

Երևանում COP17-ի շրջանակում մեկնարկել է Բնության նշանակման միջազգային դաշինքի գործունեությունը

Կանաչ ստանդարտներ ու մարզական կենտրոններ. Նազիկ Ավդալյանը COP17-ի շրջանակում խոսել է նոր նախագծի մասին

Հոկտեմբերի 22-ի միջոցառումների անոնս

Մանվել Գրիգորյանի ժառանգներից և փոխկապակցված անձանցից կբռնագանձվեն գույքեր ու դրամական միջոց