«Չէի ուզենա պստլոն ձեռքը շուտ տար». պետական մրցանակի արժանացած գրողի ցանկությունը

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Տուր ձեռքդ, պստլո» վեպի համար գրականության և հրապարակախոսության բնագավառում 2017 թվականի պետական մրցանակի արժանացած գրող Գուրգեն Խանջյանը ստեղծագործելու իր այլընտրանքային ազդակներն ունի և արդեն աշխատում է նոր վեպի վրա: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` նախագահական նստավայրում, ՀՀ նախագահի ձեռքից մրցանակն ստանալուց հետո լրագրողների հետ զրույցում գրողը նշեց, որ ավելի քան երեք տարի աշխատել է մրցանակի արժանացած ստեղծագործությունն ամբողջացնելու ուղղությամբ: «Այս գրքում կենսագրական մասը շատ է, այն մի քիչ երկար գրվեց`երեք տարում, մտորումների, մարսելու բաներ կային: Առաջիկայում, բայց շուտ չէ, նոր վեպ կլինի, սկսել եմ արդեն աշխատել: Կլինեն պիեսներ: «Համազգային» թատրոնը բեմադրում է, մյուս տարի գուցե լինի պրեմիերան: Ֆրանց Կաֆկայի «Դատավարություն» վեպի իմ պիես դարձրած տարբերակն է»,-ասաց գրողը:

Գուրգեն Խանջյանն ասում է, որ չէր ուզի պստլոն շուտ ձեռքը տար, քանի որ խոսքը մահվան մասին է, որը վերջում գալիս ու խլում, տանում է:

Գրականության և արվեստի բնագավառում 2017 թվականի պետական մրցանակի են արժանացել նաև կոմպոզիտոր Էդուարդ Հայրապետյանը («Կոնցերտ դաշնամուրի համար սիմֆոնիկ նվագախմբի հետ»), «Կյանք ու կռիվ» խաղարկային ֆիլմի ստեղծագործական թիմի մի խումբ անդամներ` ռեժիսոր Մհեր Մկրտչյանը, օպերատոր Վահագն Հակոբյանը, դերասան Սամվել Թադևոսյանը, պրոդյուսերներ Ռուբեն Ջաղինյանն ու Կարեն Ղազարյանը: Ճարտարապետության և քաղաքաշինության բնագավառում 2017թվականի պետական մրցանակ է շնորհվել Վանաձոր քաղաքի բժշկականկենտրոն համալիրի համար ճարտարապետներ Սարգիս Սարդարյանին, Ռուզաննա Մամյանին, ճարտարագետ Լևոն Ազնավուրյանին (ետմահու), շինարար Սուրեն Հակոբյանին:

Հայերեն

«Օլիմպիակոս»-ը չպահպանեց հաղթական հաշիվը. Տիկնիզյանը չմասնակցեց խաղին

«Ինտեր»-ը հաղթանակ կորզեց «Նապոլի»-ի հետ խաղում. Մխիթարյանը մնաց պահեստայինների շարքում

Սեպտեմբերի 7-ի միջոցառումների անոնս

«Tour of Armenia» միջազգային հեծանվավազքի խորհրդանիշը կլինի եղնիկը

Հյուսիսային Եմենում սպանվել է հութիների՝ իրանցի և լիբանանցի ռազմական չորս խորհրդական

Հունաստանում ավիաշոուի ժամանակ F-4 Phantom կործանիչ է կործանվել

Հաքերները հրապարակել են Բեռլինի պետական կառույցներից գողացված շուրջ 1,4 միլիոն ֆայլ

ՄԱԿ-ը հավանություն է տվել Աֆրիկայի իրական չափերն արտացոլող աշխարհի քարտեզի կիրառմանը

2018-ի հեղափոխությունն՝ անմիջական մասնակցի ներկայացմամբ. կայացավ Արմեն Գրիգորյանի «Քայլ արա, մերժի՜ր Սերժին» գրքի շնորհանդեսը

Եթե յուրաքանչյուր տարի նման ծրագրեր մուտք գործեն Սրաշեն, գյուղացիների բեռը մեծապես կթեթևանա. շահառուն գոհ է ԿԽՄԿ-ից