«Իմ գաղտնի գրքասեր» ծրագրի շրջանակում սիրահարները կարող են սեր խոստովանել գրքով

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:«Բուկինիստ» գրախանութների ցանցը և Արարատյան Հայրապետական թեմը սիրահարների տոնին ընդառաջ նախաձեռնել են «Իմ գաղտնի գրքասեր. սիրո խոստովանություն գրքով» միջոցառում-ակցիան: Դրա շրջանակում հունվարի 15-24-ը գրքի երկրպագուները կարող են Սուրբ Սարգսի տոնին ընդառաջ սեր խոստովանել գրքի միջոցով: Այս մասին հունվարի 16-ին լրագրողների հետ հանդիպմանն ասաց ծրագրի համակարգող Անի Ղազարյանը:

«Մենք առաջարկում ենք այս տարի սիրո խոստովանություն անել գրքով: Սիրո արկղերը տեղադրված են «Բուկինիստ»-ի բոլոր գրախանութներում: Մարդիկ կարող են 20 տոկոս զեղչով իրենց նախընտրած գիրքը գնել իրենց սիրելիի համար, հատուկ գաղտնի էջանիշի վրա գրել նրա կոնտակտները՝ անուն, ազգանուն, հեռախոսահամար: Հունվարի 26-ին, ժամը 18:00-21:00 մենք կհրավիրենք տվյալ մարդուն «Բուկինիստ Մետրոնոմ», հանձնելու նվերը՝ չբացահայտելով նվիրողի ով լինելը»,-նշեց Ղազարյանը:

Սիրահարների տոնի հաջորդ օրը` հունվարի 28-ը, Հայոց բանակի օրն է: Այդ կապակցությամբ բոլոր նրանք, ովքեր ցանկանում են գիրք գնել և նվիրել զինվորներին, կարող են դա անել «Իմ գաղտնի գրքասեր. սիրո խոստովանություն գրքով» միջոցառման շրջանակում. գնել գիրքը, էջանիշի վրա գրել զորամասի հասցեն, Հայփոստը, որը համագործակցում է «Բուկինիստ»-ի հետ, այն անվճար կառաքվի տվյալ զորամաս:

«Գաղտնիությունը պահպանվում է: Էջանիշները կոդավորված են, և մենք ինքներս էլ չգիտենք, թե ովքեր են նվիրողները: Նախորդ տարի կային մարդիկ, ովքեր չեկան իրենց գիրքը վերցնելու: Հիմա կոդավորել ենք էջանիշները: Եթե մարդիկ չգան իրենց նվերի հետևից, կհրապարակենք կոդերը, և գրքասերը կգա կվերցնի իր գնումը»,-շեշտեց համակարգողը:

Նա ընդգծեց, որ անցյալ տարի ծրագրին մասնակցել են ամուսիններ, եղել է մեկ զինվոր, մասնակցել է մի երիտասարդ, ով հինգ հոգու համար է նվեր գնել: Հիմնականում նվիրել են «Փոքրիկ իշխանը», «Սիրելու արվեստը» և Էրիխ Մարիա Ռեմարկի գրքերը:

Հայերեն

«Արարատ-Արմենիա»-ն «Շեմրոկ Ռովերս»-ի դեմ երկրորդ խաղում էլ հավատարիմ կմնա հաղթական խաղաոճին

Զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

«Արարատ-Արմենիա»-ն Երևանում հաղթեց իռլանդական «Շեմրոկ Ռովերս»-ին

Կենսաչափական նոր համակարգի ներդնումը նաև պետության թռիչքաձև զարգացման նոր նշաձող սահմանելու մասին է․ ՀՀ ՆԳ նախարար

Ֆրանսիայի օրենսդիրները հաստատել են մանկապիղծների ցմահ ազատազրկման մասին նախաձեռնությունը

Հայաստանի բասկետբոլի մինչև 18 տարեկանների ընտրանին հաղթանակով է մեկնարկել ԵԱ-ում

ԱՄՆ նախագահն անհրաժեշտության դեպքում պատրաստ է կապ հաստատել «Հեզբոլլահի» հետ

Թրամփը չի բացառում իրանական ենթադրյալ միջուկային օբյեկտին հարված հասցնելը

ԱՄՆ-ն առայժմ շահագրգռված չէ Իրանի հետ հանդիպմամբ. Դոնալդ Թրամփ

Կարեն Կարագուլյանը կխաղա օսկարակիր արտիստների մասնակցությամբ «Պոզիտանո» ֆիլմում