Գիրք՝ նվիրված Պատմության ինստիտուտի պատմությանը

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ընթացիկ տարում ՀՀ ԳԱԱ-ն նշում է իր հիմնադրման 75-ամյակը: Հայաստանի գիտությունների ակադեմիան (1993 թվականից՝ ՀՀ գիտությունների ազգային ակադեմիա) հիմնադրվել է 1943 թ. նոյեմբերի 10-ին: Տարին հոբելյանական է նաև ԳԱԱ պատմության ինստիտուտի համար: Այն ակադեմիայի առաջին ինստիտուտներից էր, որը հիմնվել է 1943 թվականին: Այս տարի հոբելյանի առթիվ կազմակերպվելու է միջազգային գիտաժողով:

«Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում Պատմության ինստիտուտի տնօրենի տեղակալ Կարեն Խաչատրյանը նշեց, որ այդ առթիվ նախատեսվում է նաև նոր, բավական արժեքավոր հրատարակություն:

«Մեր ինստիտուտի 75-ամյակի առթիվ մենք արդեն մի քանի տարի է նախապատրաստում ենք նոր հրատարակություն: Լույս է տեսնելու նոր գիրք, որը ներկայացնելու է Պատմության ինստիտուտի գործունեության ամբողջ պատմությունը: Անդրադարձ է լինելու ինստիտուտի զարգացման ուղղություններին, գիտնականներին, ինստիտուտի ձեռքբերումներին: Այն թույլ կտա արժանին մատուցել այն գիտնականներին, ովքեր մեծ ներդրում են ունեցել ինստիտուտի ստեղծման և կայացման գործում»,-ասաց Կարեն Խաչատրյանը:

Հայերեն

Հորմուզի նեղուցի շրջանում լցանավ է խոցվել

COP17 համաժողովի շրջանակում կայացավ «Երիտասարդ էկոֆեմինիստ» միջազգային մրցանակաբաշխության 2026-ի արարողությունը

Զելենսկին պատրաստ է ռազմաճակատի գծերի ներկայիս իրավիճակի սառեցմամբ ավարտել պատերազմը

Ռուսաստանն ու Չինաստանը սկսում են Մարսի հետազոտման համատեղ առաքելություն

Հայկական արտադրանքի ԵՄ անդամ երկրներ արտահանումն ավելացել է 51%-ով. Պապոյան

Չինաստանը զբաղվում է ՉԺՀ, Ռուսաստանի և ԱՄՆ ղեկավարների հանդիպման նախապատրաստությամբ

Երևանում COP17-ի շրջանակում մեկնարկել է Բնության նշանակման միջազգային դաշինքի գործունեությունը

Կանաչ ստանդարտներ ու մարզական կենտրոններ. Նազիկ Ավդալյանը COP17-ի շրջանակում խոսել է նոր նախագծի մասին

Հոկտեմբերի 22-ի միջոցառումների անոնս

Մանվել Գրիգորյանի ժառանգներից և փոխկապակցված անձանցից կբռնագանձվեն գույքեր ու դրամական միջոց