Խնկո-Ապոր գրադարանի նախաձեռնությամբ հետաքրքիր վարպետության դասեր կանցկացվեն

4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 28 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: IBBY-ի (Մանկապատանեկան գրքի միջազգային կոմիտեի հայաստանյան մասնաճյուղ) հետ համագործակցության արդյունքում Խնկո-Ապոր անվան ազգային մանկական գրադարանը նախորդ տարիներին գրողների, նկարիչների, թարգմանիչների, գրադարանավարների համար տարբեր վարպետության դասեր է կազմակերպել: Հաջորդ տարի նախատեսվում է վարպետության դաս իրականացնել նաև հրատարակիչների համար:

IBBY-ի Հայաստան-ի հետ աշխատանքի, նախատեսվող վարպետության դասերի մասին «Արմենպրես»-ի թղթակիցը զրուցել է Խնկո-Ապոր անվան ազգային մանկական գրադարանի տնօրեն Ռուզան Տոնոյանի հետ:

«Այս տարի գրադարանավարների համար իրականացրեցինք վարպետության դաս: Մասնակցեցին Հայաստանի տասը մարզերից տասը գրադարանավարներ: Եռօրյա դասը վարում էր Լիոնի քաղաքային գրադարանի մանկական բաժնի ղեկավար Վիոլին Կանմաչերը: Դասի արդյունքում շուտով լույս կտեսնի «Մանկապատանեկան ընթերցանության կազմակերպումը» մեթոդական ձեռնարկը, ուղեցույց գրադարանավարների համար: Այն հնարավորություն կտա ավելի դյուրին կազմակերպել մանկական ընթերցանությունը»,-նշեց Տոնոյանը:

Հաջորդ տարի մայիսին նախատեսվում է վարպետության դաս անցկացնել հրատարակիչների համար, որին մասնակցելու հնարավորություն կունենան մեր երկրի խոշոր հրատարակիչները:

Ռուզան Տոնոյանն ասաց, որ IBBY-ի (Մանկապատանեկան գրքի միջազգային կոմիտեի հայաստանյան մասնաճյուղ) հետ համագործակցում են դեռ 2012 թվականից: «IBBY Հայաստանի նպատակը մեր երկրում մանկապատանեկան գրականությունը զարգացնել է, դրա ընթերցմանը խթանելը: Այդ կապակցությամբ հինգ տարի համատեղ ծրագրեր ենք իրականացնում ` փորձելով դաշտը աշխուժացնել, նոր, հետաքրքիր անուններ գտնել, զարգացնել մանկագրությունը»,-ասաց գրադարանի տնօրենը:

Նա շեշտեց, որ բավականին բեղմնավոր էր IBBY-ի հետ աշխատանքը: Վարպետության դասերի արդյունքում «Յոթ գույն» գիրքն է հրատարակվել սկզբում հայերեն, այնուհետև անգլերեն: Այս տարի մարտին Բոլոնիայում IBBY-ի տաղավարում վերոնշյալ գրքի շնորհանդեսն է կազմակերպվել:

«Գրքում ներառված են ժամանակակից հեղինակների` Ալլա Սերոբյանի, Մհեր Բեյլերյանի, Հովհաննես Թեքգյոզյանի, Կարինե Աշուղյանի, Լիլիթ Հակոբյանի, Երազիկ Գրիգորյանի և այլոց մանկապատանեկան ստեղծագործությունները:

Այն նոյեմբերին Շարժայի գրքի միջազգային ցուցահանդես-տոնավաճառում անգլերեն տարբերակով ներկայացվել է արաբ ընթերցողներին: Գրքով հետաքրքրված են նաև արաբ հրատարակիչները, և մենք ցանկանում ենք այն արաբերենով հրատարակել»,-ընդգծեց Ռուզան Տոնոյանը:

Գրադարանի տնօրենը IBBY-ի հետ համատեղ իրականացրած ձեռքբերում է համարում այն, որ Հայաստանն առաջին անգամ մանկագիր է առաջադրել Հանս Քրիստիան Անդերսենի անվան մրցանակին: «Մենք ներկայացրեցինք Էդվարդ Միլիտոնյանին: Նա 77 երկրների ներկայացուցիչներից ընդգրկվեց 33-ի մեջ: Հաջորդ տարվա օգոստոս-սեպտեմբերին հայտնի կդառնա մրցանակակիրը: Հաղթողին կտրվի Անդերսենի դիմապատկերով հուշամեդալ»,-տեղեկացրեց Տոնոյանը:

Հայերեն

«Օլիմպիակոս»-ը չպահպանեց հաղթական հաշիվը. Տիկնիզյանը չմասնակցեց խաղին

«Ինտեր»-ը հաղթանակ կորզեց «Նապոլի»-ի հետ խաղում. Մխիթարյանը մնաց պահեստայինների շարքում

Սեպտեմբերի 7-ի միջոցառումների անոնս

«Tour of Armenia» միջազգային հեծանվավազքի խորհրդանիշը կլինի եղնիկը

Հյուսիսային Եմենում սպանվել է հութիների՝ իրանցի և լիբանանցի ռազմական չորս խորհրդական

Հունաստանում ավիաշոուի ժամանակ F-4 Phantom կործանիչ է կործանվել

Հաքերները հրապարակել են Բեռլինի պետական կառույցներից գողացված շուրջ 1,4 միլիոն ֆայլ

ՄԱԿ-ը հավանություն է տվել Աֆրիկայի իրական չափերն արտացոլող աշխարհի քարտեզի կիրառմանը

2018-ի հեղափոխությունն՝ անմիջական մասնակցի ներկայացմամբ. կայացավ Արմեն Գրիգորյանի «Քայլ արա, մերժի՜ր Սերժին» գրքի շնորհանդեսը

Եթե յուրաքանչյուր տարի նման ծրագրեր մուտք գործեն Սրաշեն, գյուղացիների բեռը մեծապես կթեթևանա. շահառուն գոհ է ԿԽՄԿ-ից