«Վերադարձ Փանջիռութ» գիրքը հայ ընթերցողին կներկայացնի իրանցի գրող Ռուդաքիի կյանքը

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 27 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Անդրեյ Վոլոսի «Վերադարձ Փանջիռութ» պատմավեպը թարգմանվել է հայերեն: Գրքում ներկայացվում է միջնադարը, և այդ ֆոնին՝ իրանական դասական պոեզիայի դեմքերից մեկի՝ Ռուդաքիի կյանքը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ դեկտեմբերի 27-ին Հայաստանի գրողների միությունում կայացավ գրքի շնորհանդեսը:

«Գիրքը ոչ թե փաստավավերագրական, այլ գեղարվեստական լուրջ ստեղծագործություն է: Ներկայացվում է, թե ինչպես է Ռուդաքին զնդանից հանվում կուրացած, և նրան թողնում են, որ ոտքով մի ուղեվարի հետ հասնի ծննդավայր: Եվ այդ ողջ ճանապարհի հիշողություններն ու դեպքերը ամբողջացնում են ողջ ժամանակաշրջանը, գրողի կյանքը»,-ասաց գրքի թարգմանիչ Շանթ Մկրտչյանը:

Նրա խոսքով՝ ինքը փորձել է գիրքը «հայացնել»: Գիրքը ճանաչողական մեծ արժեք ունի հայերի համար՝ ճանաչելու իրանական իրականությունը, կենցաղը, բարքերը

«Ռուսաստանը դրամաշնորհ է տրամադրում ռուսաց գրականությունը այլ լեզուներով թարգմանելու համար: Ռուսաստանում գործող «Թարգմանությունների ինստիտուտ»-ի պետական հովանավորությամբ իրականացվող գրանտներից մեկը շահել էր Ստեփանակերտի հրատարակչություններից մեկը: Արդյունքում ես կատարեցի այս թարգմանությունը: Ի սկզբանե առաջարկը եղել էր իմ կողմից»,- նշեց Մկրտչյանը:

Հայաստանում Իրանի դեսպանատան մշակույթի խորհրդական Սեյեդ Մուհամմադ Ռեզար Հեյդարի խոսքով՝ ինքը նախքան Հայաստան գալը պաշտոնավարել է Ուզբեկստանում և Տաջիկստանում: Եվ այս գիրքը, բացի նրանից, որ Ռուդաքիի կերպարն է վերակենդանացնում, նաև վերակենդանացնում է իր անցած տարիներն այդ երկրներում: «Ինձ համար արժեքավոր է, որ այս հեղինակը, ծնված լինելով Տաջիկստանում, կարողացել է ճիշտ զգալ արևելյան կյանքի նրբությունները և գրքում միահյուսել այդ կյանքի գեղեցիկ դրվագները: Վստահ եմ, որ թարգմանիչը կարողացել է շատ գեղեցիկ ձևով վերարտադրել գրքի բովանդակությունը և մեզ հասցնել այն բոլոր նրբությունները, որ նկարագրել է Անդրեյ Վոլոսը»,-եզրափակեց նա:

Հայերեն

«Օլիմպիակոս»-ը չպահպանեց հաղթական հաշիվը. Տիկնիզյանը չմասնակցեց խաղին

«Ինտեր»-ը հաղթանակ կորզեց «Նապոլի»-ի հետ խաղում. Մխիթարյանը մնաց պահեստայինների շարքում

Սեպտեմբերի 7-ի միջոցառումների անոնս

«Tour of Armenia» միջազգային հեծանվավազքի խորհրդանիշը կլինի եղնիկը

Հյուսիսային Եմենում սպանվել է հութիների՝ իրանցի և լիբանանցի ռազմական չորս խորհրդական

Հունաստանում ավիաշոուի ժամանակ F-4 Phantom կործանիչ է կործանվել

Հաքերները հրապարակել են Բեռլինի պետական կառույցներից գողացված շուրջ 1,4 միլիոն ֆայլ

ՄԱԿ-ը հավանություն է տվել Աֆրիկայի իրական չափերն արտացոլող աշխարհի քարտեզի կիրառմանը

2018-ի հեղափոխությունն՝ անմիջական մասնակցի ներկայացմամբ. կայացավ Արմեն Գրիգորյանի «Քայլ արա, մերժի՜ր Սերժին» գրքի շնորհանդեսը

Եթե յուրաքանչյուր տարի նման ծրագրեր մուտք գործեն Սրաշեն, գյուղացիների բեռը մեծապես կթեթևանա. շահառուն գոհ է ԿԽՄԿ-ից