Հայաստանում դեկտեմբերի 31-ին սպասվում է առանց տեղումների և տաք, արևոտ եղանակ
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 26 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի տարածքում դեկտեմբերի 26-ի ցերեկը, դեկտեմբերի 27-31-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ արագությամբ: Այս մասին հաղորդում է «Արմենպրես»-ը` հղում կատարելով ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությանը: Օդի ջերմաստիճանը դեկտեմբերի 27-30-ն աստիճանաբար կբարձրանա 4-5 աստիճանով:

Երևան քաղաքում՝ դեկտեմբերի 26-ի ցերեկը, 27-31-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Առաջիկա 5 օրերին մայրաքաղաքում ցերեկը օդի ջերմաստիճանը կլինի +10…+14-ի սահմաններում: Դեկտեմբերի 31-ին սպասվում է առանց տեղումների և արևոտ եղանակ: Այդ օրը օդի ջերմաստիճանը ցերեկը կլինի +12…+14-ի սահմաններում:

Կարդացեք հոդվածը` Русский