Հաջորդ տարի Գյումրին կվերածվի շինարարական մեծ հրապարակի. քաղաքապետն ամփոփեց տարին

3 րոպեի ընթերցում

ԳՅՈՒՄՐԻ, 21 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: 2017 թվականին Գյումրին տարբեր ոլորտներում կարևոր ձեռքբերումներ է ունեցել: Դեկտեմբերի 21-ին տարեվերջյան ամփոփիչ ասուլիսում այս մասին նշեց Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը՝ խոսելով փողոցաշինության ոլորտում կատարված աշխատանքների մասին: Փոսանորոգման աշխատանքներ իրականցվել է 4 փուլով, ընդհանուր՝ մոտ 22 հազար քառակուսի մետր տարածք փոսանորոգվել է: Վերականգնվել է 4 փողոց:

Համայնքին, վերջապես, հաջողվեց ավարտել քաղաքապետարանի երկրորդ հարկի որոշ սենյակների նորոգման աշխատանքները: Շենքն ամբողջովին արդեն պատրաստ է: Համայնքային բյուջեից որոշակի աջակցություն է ցուցաբերվել նախակրթարաններին:

Տարվա ընթացքում նախկին Պիոներների պալատի կառույցը տնակային պայմաններից տեղափոխվեց հիմնանորոգված, քարե շինություն, իսկ ազատված տնակներից մեկը հատկացվել է փողային նվագախմբին, որը մինչ այս ընդհանրապես ոչ մի կառույց չի ունեցել: 2018 թվականին համայնքային բյուջեով գումար է նախատեսվում տնակայինը քարաշեն դարձնելու ու «Անի» փողային նվագախմբի համար արդեն քարաշեն հանգրվանի հարցը լուծելու համար:

Քաղաքը նաև աննախադեպ հաջողություն գրանցել է սպորտի ու մշակույթի բնագավառում: «Շատ կարևոր ծրագիր սկսվեց՝ «Կումայրի» հիմնադրամի կողմից՝ արդյունքում Ռուսթավելի փողոցն արդեն հիմնանորոգված է: Այս ծրագրերը շարունակելու ենք նաև 2018 թվականին, այն հարցերն ու խնդիրները, որոնք թերի մնացին կշարունակվեն»,-նշեց Սամվել Բալասանյանը՝ փաստելով 2018 թվականին լուրջ ծրագրեր ունի Գյումրին: «2018 թվականին Գյումրին վերածվելու է մեծ շինհրապարակի: Վերակառուցման և Զարգացման Եվրոպական Բանկի (ՎԶԵԲ) հետ ծրագիրը շուտով սկսվելու է, արդեն հայտարարված է այդ ծրագրով առաջին փողոցի՝ Կոմիտասի աշխատանքների մրցույթը:

Առաջիկայում կհայտարարվեն նաև մյուս փողոցների մրցույթները: Մյուս փողոցները Կումայրի պատմական միջուկում գտնվող փողոցներն են՝ Շիրազի, Ղորղանյան, Վարպետաց, Աբովյան և Ջիվանի: Մենք նաև մտածում ենք դիմել Համաշխարհային բանկին այս փողոցների շարունակությունը ևս նորոգելու խնդրով»,-հավելեց քաղաքապետը՝ վստահեցնելով, որ հաջորդ տարի Հակոբյան փողոցը հիմնանորոգվելու է համայնքային բյուջեի հաշվին:

ՎԶԵԲ-ի ծրագրով 13 փողոց ու 3 հրապարակ է Գյումրիում նորոգվելու 2018 թվականի ընթացքում:«Ուզում ենք նաև շատ գեղեցիկ նորոգել կայարանամերձ հրապարակը, ինչը կնպաստի զբոսաշրջության զարգացմանը: Երևանից Գյումրի արագընթաց գնացք ներդնելով՝ կնպաստենք նաև ներքին տուրիզմի զարգացմանը, իսկ այստեղ շատ կարևոր կլինի կայարանամերձ հրապարակի տեսքը»,-նշեց քաղաքապետը: Քաղաքում աշխատանքներ կիրականացվեն նաև ջրագծերի ու ջրահեռացման համակարգերի նորոգման ուղղությամբ: Մոտ 7 կմ երկարությամբ կոյուղու նոր համակարգ կկառուցվի «58 թաղամաս»-ում: Աշխատանքներ կտարվեն նաև Մուշ-2 թաղամասում:

Հայերեն

ՀՀ ԿԲ. թանկարժեք մետաղների գներ և փոխարժեքներ-02/09/26

Ասիական ինդեքսները նվազել են - 02/09/26

Վարչապետը ծանոթացել է Վեդիի Վանաշեն բնակավայրի նորակառույց միջնակարգ դպրոցի պայմաններին

Սեուլը կարծում է, որ Թրամփը կարող է ազդել Կորեական թերակղզում իրադրության վրա

Գրեթե հասանք նախորդ տարվա արտահանման ծավալին. Գևորգ Պապոյան

«Աջափնյակ» գեղագիտական կենտրոնի նախկին տնօրենի կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է

Հայաստանում առանձնահատուկ զգացումով են հիշում Էդուարդ Բալադյուրի հայկական արմատները․ Փաշինյանը ցավակցել է Մակրոնին

Գրենլանդիայի ԱԳ նախարարը հայտարարել է ԱՄՆ-ի հետ երկխոսության շարունակման մասին

Հնդկաստանի Պաշտպանական ազգային քոլեջի հրամանատարի գլխավորած պատվիրակությանն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

ԵՄ Կայուն էներգիայի շաբաթ-2026»-ը Գավառ համայնքում  ամփոփվել է մրցանակաբաշխությամբ