Շողակաթ համայնքի տարածքի մաքրության պահպանումը պահանջում է համատեղ ջանքեր եւ զսպող միջոցներ

2 րոպեի ընթերցում

ԳԱՎԱՌ, 21 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գեղարքունիքի մարզի Շողակաթ խոշորացված համայնքում առանցքային եւ օրախնդիր հարց է դարձել սանիտարական մաքրման եւ աղբահանության կազմակերպման հստակ մեխանիզմների կիրառումը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Շողակաթ համայնքի ղեկավար Սուլիկո Շուշանյանը, խոշորացումից հետո, որը տեղի ունեցավ 2017 թվականի նոյեմբերի սկզբին, համայնքի վարչական տարածքի ավելի քան 560 հեկտար մակերեսն հիմնականում ընդգրկում է ռեկրեացիոն գոտին, որն օգտագործվում է «Սեւան Ազգային պարկի» կողմից եւ որը պարբերաբար աղտոտվում է ոչ թե տեղի բնակչության, այլ՝ հովեկների, ձկնորսների կամ տուրիզմի սպասարկման ծառայություններ մատուցողների կողմից, եւ նման մեծ տարածքների վրա անհնար է սեփական ուժերով շրջակա միջավայրը մաքուր պահելը:«Տարածքի մոտ 10 տոկոսը կառուցապատված է: Նույն տարածքով է անցնում Երեւան-Շորժա-Վարդենիս երկաթուղին, ավտոճանապարհը, որոնց եզրերով մեկ երեւում են աղբի տարատեսակ թափոններ:

Համապետական շաբաթօրյակների ընթացքում մենք «Սեւան Ազգային պարկի» Շորժա-Արտանիշ տեղամասի աշխատակիցների հետ կազմակերպել ենք տարածքի մաքրումը, սակայն մի քանի օր անց նորից բախվել ենք նույն իրավիճակին: Հովեկները, ձկնորսները, քեֆչիները, այցելուները թողնում են իրենց հետեւից շշերի, էթիլենային տոպրակների, կերակուրների մնացորդներ ու հեռանում:

Նման պայմաններում հազար համապետական շաբաթօրյակ էլ որ ձեռնարկվի, իրավիճակը կմնա անփոփոխ, մենք մեր աշխատակազմի մի քանի անդամներով ի զորու չենք լինի՝ վիճակը շտկելու, դրա համար էլ դիմել ենք ՀՀ տարածքային կառավարման եւ զարգացման ու բնապահպանության նախարարներին՝ համապատասխան մեխանիզմներ մշակելու եւ միջոցներ գտնելու համար: Մենք եկող տարվա հունվարից պայմանագրեր կկնքենք մեր վարչական տարածքի տնտեսվարողների հետ, ովքեր պետք է վճարեն մեր կողմից իրականացվող աղբահեռացման դիմաց: Մյուս կողմից էլ մենք պետք է ունենանք միջոցներ ու փոխհամագործակցության մեխանիզմ կամ այնպիսի համակարգ, որը կծառայի բուն նպատակին՝ շրջակա միջավայրի մաքրության պահպանմանը»,-ներկայացրեց Սուլիկո Շուշանյանը:

Հայերեն

Վարչապետը ներկա է գտնվել ապակու մշակման նոր գործարանի բացման արարողությանը

Mining Armenia Forum 2026. Ամերիաբանկը՝ հանքարդյունաբերության գործընկեր

Ինչ է նախատեսվում Սևանա և Իսիկ Կուլ լճերի պահպանությանն ուղղված հուշագրով. մանրամասնում է ՀՀ շրջակա միջավայրի նախարարը

Նիկոլ Փաշինյանը կարևորել է Հայաստանում հանքարդյունաբերությունը հնարավորինս բարձր ստանդարտների համապատասխանեցնելը

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի շնորհավորական ուղերձը Ոչ նյութական մշակութային ժառանգության միջազգային օրվա առթիվ

Հայաստանում լեռնամետալուրգիական ոլորտի վերլուծական կենտրոն կստեղծվի

Հրապարակվել է ՀՀ վարչապետի և Ղրղզստանի նախագահի ստորագրած համատեղ հայտարարությունը

Վերացվել է «Վիլ ֆուդ» ընկերության պահածոների արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը

Վերացվել է «Պիրաժոկ» հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեության կասեցումը

ՀՀ վարչապետի ելույթը Հայաստանի հանքարդյունաբերական ֆորումում