«Մատյան ողբերգության»-ը կթարգմանվի գերմաներեն

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 21 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գրիգոր Նարեկացու «Մատյան ողբերգության»-ը կթարգմանվի և կհրատարակվի գերմաներեն:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ դեկտեմբերի 21-ին լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց Հայաստանի գրողների միության նախագահ Էդվարդ Միլիտոնյանը:

«Թարգմանությունն իրականացվելու է Գերմանիայի գրական կազմակերպության հետ համագործակցությամբ: Նարեկացու «Մատյան ողբերգության» թարգմանական աշխատանքները կսկսվեն մայիս-հունիս ամիսներին, երբ թարգմանիչը՝ Վիլհելմ Բարչը կգա Հայաստան: Նա վերջնական ուսումնասիրություններ կկատարի և կսկսի աշխատանքը»,-ասաց Միլիտոնյանը:

Գիրքն գերմաներեն լույս կտեսնի առաջին անգամ: «Վիլհելմ Բարչը մեծ սիրով է ձեռնամուխ լինում Նարեկացու ստեղծագործության թարգմանությանը: Նա արդեն հայերենից գերմաներեն ստեղծագործություններ թարգմանել է»,-նշեց Միլիտոնյանը:

Նրա խոսքով՝ Գերմանիայի գրական կազմակերպության հետ ունեն երկարամյա աշխատանքի փորձ: Կազմակերպության հետ համատեղ արդեն թարգմանվել և հրատարակվել են ժամանակակից հայ պոեզիա, արձակ ստեղծագործություններ: «Գերմանիայում և Հայաստանում համատեղ իրականացրել ենք եղեռնազոհ գրողների անթոլոգիանեի հրատարակություն: Գերմանացի մեր բարեկամների հետ աշխատանքն ամեն տարի նոր հնարավորություններ է տալիս: Իսկ նախորդ տարի առաջարկություն եղավ «Մատյան ողբերգության»-ը թարգմանել»,- եզրափակեց Միլիտոնյանը:

Հայերեն

Իրանի գերագույն առաջնորդն ու խորհրդարանի խոսնակը քննարկել են ԱՄՆ-ի և Իսրայելի հետ հակամարտությունը

Պենտագոնն անօդաչու համակարգերի համար կձևավորի առանձին ռազմական հրամանատարություն

Հորմուզի նեղուցի շրջանում լցանավ է խոցվել

COP17 համաժողովի շրջանակում կայացավ «Երիտասարդ էկոֆեմինիստ» միջազգային մրցանակաբաշխության 2026-ի արարողությունը

Զելենսկին պատրաստ է ռազմաճակատի գծերի ներկայիս իրավիճակի սառեցմամբ ավարտել պատերազմը

Ռուսաստանն ու Չինաստանը սկսում են Մարսի հետազոտման համատեղ առաքելություն

Հայկական արտադրանքի ԵՄ անդամ երկրներ արտահանումն ավելացել է 51%-ով. Պապոյան

Չինաստանը զբաղվում է ՉԺՀ, Ռուսաստանի և ԱՄՆ ղեկավարների հանդիպման նախապատրաստությամբ

Երևանում COP17-ի շրջանակում մեկնարկել է Բնության նշանակման միջազգային դաշինքի գործունեությունը

Կանաչ ստանդարտներ ու մարզական կենտրոններ. Նազիկ Ավդալյանը COP17-ի շրջանակում խոսել է նոր նախագծի մասին