Միջազգային

Էմանուել Մակրոնը դարձավ 40 տարեկան

1 րոպեի ընթերցում

Էմանուել Մակրոնը դարձավ 40 տարեկան
ԵՐԵՎԱՆ, 21 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Էմանուել Մակրոնը 40-ամյակը կդիմավորի աշխատավայրում: Նա կաշխատի Ելիսեյան պալատում, պաշտոնական հանդիսություններ չեն պլանավորվում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: Մինչդեռ ֆրանսիացի ընտրողներն արդեն նվեր են արել «հավասարների մեջ առաջինին»: Համաքաղաքացիների շրջանում նրա վարկանիշը կրկին բարձրացել Է՝ մեկ ամսում ամբողջ 6 տոկոսային կետով: Ֆրանսիայի բնակիչների մեծամասնությունը (52 տոկոս) ընդունում Է, որ պետության ղեկավարը լավ Է կատարում իր պարտականությունները:

Ուշագրավ Է, որ նույնիսկ Ազգային ճակատի ընտրողների մեկ երրորդը, ովքեր Մակրոնի դեմ Էին քվեարկել մայիսյան ընտրություններում, այժմ հակվում են դեպի դրական կարծիքը: Իրենց հերթին դրական գնահատականների կողմնակիցներ են նաեւ աջ կենտրոնամետների 58 տոկոսը եւ սոցիալիստների 62 տոկոսը:

Ինչպես նշում Է ՏԱՍՍ-ը, նշաձողն Էլ ավել բարձր Է «Հառա՜ջ, հանրապետություն» կառավարող շարժման մեջ. պետության ղեկավարի գործունեությանը հավանություն Է տալիս մասնակիցների 93 տոկոսը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում