Գեղամասար խոշորացված համայնքի բնակավայրերում նշանակված են վարչական ղեկավարները

3 րոպեի ընթերցում

ԳԱՎԱՌ, 20 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գեղարքունիքի մարզի խոշորացված 4 համայնքներից մեկի՝ Գեղամասարի կազմում ընդգրկված բնակավայրերում, թեեւ որոշակի ուշացմամբ, արդեն նշանակվել են վարչական ղեկավարները: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Գեղամասար համայնքի ղեկավարի տեղակալ Հարություն Ազարյանը, ավագանու նիստով հաստատված են նաեւ համայնքապետարանի աշխատակազմի հայեցողական եւ համայնքային ծառայության եւ տեխնիկական սպասարկման պաշտոնները:

«Սահմանվել է համայնքի ղեկավարի տեղակալի, խորհրդական եւ օգնականի եւ բնակավայրերի վարչական ղեկավարների հայեցողական պաշտոններ, որոնց աշխատանքի է նշանակում եւ ազատում համայնքի ղեկավարը: Համայնքային ծառայության պաշտոններում ընդգրկված են աշխատակազմի քարտուղարը, առաջատար կամ առաջին կարգի մասնագետներ համարվող հաշվապահը, գանձապահը, առեւտրի սպասարկման եւ տուրիզմի գովազդման, կրթության, մշակույթի, սպորտի եւ երիտասարդության , ճանապարհաշինության եւ տրանսպորտի, սոցիալական աջակցության, գյուղատնտեսության եւ հողօգտագործման, գնումների համակարգման, քաղաքաշինության եւ կոմունալ տնտեսության , տարածքային զարգացման, սանիտարական մաքրման եւ աղբահանության հարցերով զբաղվող մասնագետները:

Որոշ հաստիքներ արդեն զբաղեցված են, մնացած նշանակումները կարվեն 2018 թվականի աշխատանքային առաջին օրերի ընթացքում»,-ներկայացրեց համայնքի ղեկավարի տեղակալը: Նույն աղբյուրի տեղեկացմամբ՝ Գեղամասար համայնքի բնակավայրերում նախկին համայնքների ղեկավարներից վարչական ղեկավարի պաշտոնում նշանակվել են. Դարանակում՝ Վլադիմիր Սարկիսյանը, Արփունիքում՝ Սարգիս Ասլանյանը, Տրետուքում՝ Ալիկ Եղիազարյանը, Շատջրեքում՝ Զոյա Գեւորգյանը, Ջաղացաձորում՝ Մանվել Մինասյանը, Նորաբակում՝ Վազգեն Ասատուրյանը, Ազատում՝ Սիմոն Սահակյանը: Փամբակում վարչական ղեկավար է նշանակվել Արթուր Ալավերդյանը, Արեգունիում՝ Սոս Հովհաննիսյանը, Գեղամասարում՝ Վաչագան Մարգարյանը, Ավազանում՝ Սերգեյ Ծատուրյանը, Փոքր Մասրիկում՝ Լեւոն Մանասյանը, Կախակնում՝ Ազատ Վաթյանը, Կուտականում՝ Մակիչ Թովմասյանը, Կութում՝ Սիմա Քիպչյանը, Շատվանում՝ Արսեն Մինասյանը, Գեղամաբակում՝ Վարդան Սաղաթելյանը:

Նախկին համայնքների ղեկավարներից Գեղամասար համայնքի աշխատակազմում աշխատանքի են նշանակվել Անդրանիկ Հախումյանը՝ որպես կրթության, մշակույթի եւ սպորտի, Կոլիկ Շահսուվարյանը՝ որպես տրանսպորտի եւ ճանապարհաշինության մասնագետներ, Հարություն Ազարյանը՝ որպես համայնքի ղեկավարի տեղակալ եւ Վարդան Մարգարյանը՝ որպես համայնքի ղեկավարի օգնական: Ներկա դրությամբ, համայնքների խոշորացման արդյունքում, իրենց աշխատատեղերը, փաստորեն, կորցրել են Արեգունու նախկին գյուղապետ Արամ Վարդանյանը, Շատվանի նախկին գյուղապետ Լյովա Աբրահամյանը, Գեղամասարում նախկին գյուղապետ Գարեգին Բեգյանը, Կախակնի նախկին գյուղապետ Մակիչ Շիրվանյանը, Ավազանի նախկին գյուղապետ Արշակ Դալլաքյանը, Կուտականի նախկին գյուղապետ Ահարոն Աբրահամյանը, Գեղամաբակի նախկին գյուղապետ Գագիկ Բարսեղյանը:

Հայերեն

Վարչապետը ներկա է գտնվել ապակու մշակման նոր գործարանի բացման արարողությանը

Mining Armenia Forum 2026. Ամերիաբանկը՝ հանքարդյունաբերության գործընկեր

Ինչ է նախատեսվում Սևանա և Իսիկ Կուլ լճերի պահպանությանն ուղղված հուշագրով. մանրամասնում է ՀՀ շրջակա միջավայրի նախարարը

Նիկոլ Փաշինյանը կարևորել է Հայաստանում հանքարդյունաբերությունը հնարավորինս բարձր ստանդարտների համապատասխանեցնելը

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի շնորհավորական ուղերձը Ոչ նյութական մշակութային ժառանգության միջազգային օրվա առթիվ

Հայաստանում լեռնամետալուրգիական ոլորտի վերլուծական կենտրոն կստեղծվի

Հրապարակվել է ՀՀ վարչապետի և Ղրղզստանի նախագահի ստորագրած համատեղ հայտարարությունը

Վերացվել է «Վիլ ֆուդ» ընկերության պահածոների արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը

Վերացվել է «Պիրաժոկ» հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեության կասեցումը

ՀՀ վարչապետի ելույթը Հայաստանի հանքարդյունաբերական ֆորումում