Շիրակի մարզի ՏՏ ոլորտի մասնագետները հանդիպումներ են ունենում այլ մարզերում

2 րոպեի ընթերցում

ԳՅՈՒՄՐԻ, 19 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Տեղեկատվական Տեխնոլոգիաների ոլորտում արդեն ունեցած փորձը մյուս մարզերին ներկայացնելու նպատակով Շիրակի մարզի մասնագետները հանդիպումներ ու սեմինարներ են անցկացնում այլ մարզերում:

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, «Մարզերի հզորացումը բարձր տեխնոլոգիաների խթանմամբ» հանրապետական ամենամեծ հայ-թեք համաժողովի տրամաբանական շարունակությամբ դեկտեմբերի 19-ին Գյումրու Տեխնոլոգիական Կենտրոնի մասնագետները Արարատի մարզում էին:

Հանդիպում տեղի ունեցավ Մասիսում՝ Մասիսի զարգացման հիմնադրամում, սակայն մինչ հիմնադրամում Գյումրու փորձը ներկայացնելը, հյուրերը եղան կառուցվող Մասիսի ընտանեկան սպորտային համալիրի շինհրապարակում, ծանոթացան աշխատանքների ընթացքին ու համալիրի հնարավորություններին, այնուհետև հյուրերը ծանոթացան Մասիսի երիտասարդական կենտրոնի գործունեությանը:

«Մեր երկրի համար ՏՏ-ն այն ոլորտն է, որը կարող է ու ունի զարգացման լուրջ նախադրյալներ: Մենք սիրում ենք մեր քաղաքը և շատ ենք ուզում, որ այն ավելի լավը լինի, և պետք է մտածել նաև Մասիսում ՏՏ ոլորտը զարգացնելու մասին»,-հանդիպման ընթացքում նշեց Մասիսի զարգացման հիմնադրամի տնօրեն Ստեփան Հովհաննիսյանը: Գյումրու Տեխնոլոգիական կենտրոնի բիզնես մենեջեր Ամալյա Եղոյանը, ներկայացնելով Գյումրու Տեխնոլոգիական կենտրոնի փորձը, հույս հայտնեց, որ Գյումրի փորձը նաև կիրառելի կլինի Մասիսում՝ պետք է միայն նվիրյալ աշխատանք:

Ներկաները վստահեցրին, որ հանդիպումը լավ հիմք է հետագա համագործակցության: Հաջորդիվ հյուրերը Արարատի տարածաշրջանային պետական քոլեջում հանդիպում ունեցան այն երիտասարդների հետ, ովքեր հետաքրքրվում են տեղեկատվական տեխնոլոգիաներով:

Տեղում ծրագրավորող Կարեն Գասպարյանը ներկայացրեց ֆրիլանս աշխատանքի ընձեռած հնարավորությունները: Ներկաները պատասխանեցին երիտասարդների հարցերին: Հյուրերին ընդունեց նաև Արտաշատի քաղաքապետ Կարեն Բենիամինյանը:

Հայերեն

Վարչապետը ներկա է գտնվել ապակու մշակման նոր գործարանի բացման արարողությանը

Mining Armenia Forum 2026. Ամերիաբանկը՝ հանքարդյունաբերության գործընկեր

Ինչ է նախատեսվում Սևանա և Իսիկ Կուլ լճերի պահպանությանն ուղղված հուշագրով. մանրամասնում է ՀՀ շրջակա միջավայրի նախարարը

Նիկոլ Փաշինյանը կարևորել է Հայաստանում հանքարդյունաբերությունը հնարավորինս բարձր ստանդարտների համապատասխանեցնելը

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի շնորհավորական ուղերձը Ոչ նյութական մշակութային ժառանգության միջազգային օրվա առթիվ

Հայաստանում լեռնամետալուրգիական ոլորտի վերլուծական կենտրոն կստեղծվի

Հրապարակվել է ՀՀ վարչապետի և Ղրղզստանի նախագահի ստորագրած համատեղ հայտարարությունը

Վերացվել է «Վիլ ֆուդ» ընկերության պահածոների արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը

Վերացվել է «Պիրաժոկ» հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեության կասեցումը

ՀՀ վարչապետի ելույթը Հայաստանի հանքարդյունաբերական ֆորումում