Սեւան համայնքի 2017 թվականի տարեկան բյուջեն կատարվել է 103 տոկոսով

2 րոպեի ընթերցում

ԳԱՎԱՌ, 15 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գեղարքունիքի մարզի Սեւան քաղաքի համայնքի ավագանու տարեվերջյան նիստում հաստատվեց քաղաքի 2018 թվականի բյուջեն՝ 605 միլիոն 600 հազար դրամի չափով: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Սեւանի քաղաքապետարանի աշխատակազմից, ավագանու նիստում ընդգծվել է, որ 2017թվականին համայնքի բյուջեում պարտքեր չեն ավելացել, ավելին, դրանց մի մասը մարվել է:

Մինչ 2018 թվականի բյուջեի նախագծին անդրադառնալը՝ քաղաքապետարանի աշխատակազմի ֆինանսատնտեսագիտական բաժնի վարիչ Էդիկ Ղազարյանը նշել է, որ քաղաքի բյուջեն արդյունքահեն է, ուր առավել կարեւորվում են բնակչության համայնքային ծառայությունների արդյունավետ մատուցման եւ համայնքի խնդիրների աստիճանական լուծման հարցերը:

Միաժամանակ ակնկալվում է սեփական եկամուտների հավաքագրման մակարդակը 2016 թվականի համեմատ բարձրացնել 14 տոկոսով: «Ուրախալի եւ ոգեւորիչ է այն իրողությունը, որ սեփական եկամուտների պլանը կատարվել է 103 տոկոսով, որը համայնքի պատմության մեջ աննախադեպ ցուցանիշ է:

Ավագանու միաձայն որոշմամբ` Սեւան համայնքի 2018 թվականի բյուջեն եկամուտների գծով հաստատվեց 605 միլիոն 600 հազար դրամի չափով: 2017թվականին իրականացվել է մեծածավալ աշխատանք, որը թիմային աշխատանքի արդյունք է. համայնքի ղեկավար-ավագանի-աշխատակազմ եռակողմ համագործակցության շնորհիվ ոչ միայն հնարավոր եղավ ապահովել բյուջեի եկամուտները, այլ նաեւ իրականացնել համայնքապահպան մի շարք աշխատանքներ, տնտեսական զարգացման ծրագրերի համար ստեղծել պարարտ միջավայր, որը իրողություն կդառնա 2018-ին»,- նշեց համայնքի ղեկավար Սարգիս Մուրադյանը:

Հայերեն

Իսպանիան մտադիր է շարունակել Patriot-ի հրթիռների մատակարարումը Կիևին

ՀՀ ՆԳՆ Պարեկային ծառայության Գեղարքունիքի ստորաբաժանման աշխատակիցները հյուրընկալվել են Մարտունու թիվ 1 հիմնական դպրոցում

Սյունիքի մարզում քննարկվել է ԹՐԻՓՓ նախագիծը

ՄԱԿ Մանկական հիմնադրամի նորանշանակ ներկայացուցիչն իր հավատարմագրերն է հանձնել Արտաքին գործերի և միջազգային առևտրի փոխնախարարին

Մարտունի համայնքում տեղի է ունեցել «Սևանի սանիտարական և բնապահպանական բարեփոխումների ծրագրին» նվիրված հանրային լսում

Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի և Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության համագործակցությունը կշարունակվի

«Ուժեղ Հայաստան»-ի աջակիցների կողմից «Սանահին կայարան»-ում խուլիգանություն կատարելու վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է

Գեղարքունիքի մարզի բուժհիմնարկներում օգոստոսին ծնվել է 110 երեխա

ԱՄՆ նավթի ռազմավարական պաշարները հասել են 44-ամյա նվազագույնին. ABC News

Սևան համայնքի Գեղամավան գյուղում կգործի մանկապարտեզ