Գրողների միությունը մեծ ուշադրություն է դարձնում երիտասարդ ստեղծագործողներին

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 15 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի գրողների միությունը տարբեր խորհրդակցությունների և մրցանակաբաշխությունների անցկացմամբ մեծ ուշադրություն է դարձնում երիտասարդ գրողներին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ դեկտեմբերի 15-ին լրագրողների հետ հանդիպմանն այս մասին ասաց Հայաստանի գրողների միության նախագահ Էդվարդ Միլիտոնյանը:

«Գրականության ինստիտուտում մենք կազմակերպել ենք Երիտասարդ գրականագետների երկօրյա համաժողով: Դրանում երիտասարդները ներկայացնում են իրենց գրականագիտական գործերը՝ ընդհանուր 36 զեկույց՝ դասական և ժամանակակից գրական իրողությունների վերաբերյալ»,-ասաց Միլիտոնյանը:

Նրա խոսքով՝ նաև ամեն տարի ավանդաբար Ծաղկաձորի ստեղծագործական տանը մի քանի օր տրամադրում են երիտասարդ գրողների խորհրդակցություն անցկացնելուն: «Այս տարի հունիսի առաջին տասնօրյակում մենք 3 օր կազմակերպեցինք այն՝ Վրաստանի, Ջավախքի, Արցախի երիտասարդ գրողների մասնակցությամբ: Նրանք ներկայացրեցին իրենց ստեղծագործությունները, անցկացվեցին վարպետության դասեր»,-ասաց Գրողների միության նախագահը:

Գրական մամուլում երիտասարդների համար է նախատեսված նաև «Գրեթերթ»-ը: «Հատուկ երիտասարդների համար ունենք նաև մրցանակաբաշխություններ՝ Լևոն Անանյանի անվան գրական մրցանակ: Իսկ «Արարատ Մկրտումյան» ամենամյա գրական-երիտասարդական մրցանակաբաշխությունը կազմակերպվում է Շիրակում: Սակայն հաջորդ տարի այն կլինի Լոռիում: Ամեն տարի տարբեր մարզերում անցկացնելով՝ կընդլայնենք շրջանակը»,-ասաց Միլիտոնյանն ու հավելեց՝ երիտասարդ գրողների համար նախատեսված մրցանակները շատ են:

Հայերեն

Իրանի գերագույն առաջնորդն ու խորհրդարանի խոսնակը քննարկել են ԱՄՆ-ի և Իսրայելի հետ հակամարտությունը

Պենտագոնն անօդաչու համակարգերի համար կձևավորի առանձին ռազմական հրամանատարություն

Հորմուզի նեղուցի շրջանում լցանավ է խոցվել

COP17 համաժողովի շրջանակում կայացավ «Երիտասարդ էկոֆեմինիստ» միջազգային մրցանակաբաշխության 2026-ի արարողությունը

Զելենսկին պատրաստ է ռազմաճակատի գծերի ներկայիս իրավիճակի սառեցմամբ ավարտել պատերազմը

Ռուսաստանն ու Չինաստանը սկսում են Մարսի հետազոտման համատեղ առաքելություն

Հայկական արտադրանքի ԵՄ անդամ երկրներ արտահանումն ավելացել է 51%-ով. Պապոյան

Չինաստանը զբաղվում է ՉԺՀ, Ռուսաստանի և ԱՄՆ ղեկավարների հանդիպման նախապատրաստությամբ

Երևանում COP17-ի շրջանակում մեկնարկել է Բնության նշանակման միջազգային դաշինքի գործունեությունը

Կանաչ ստանդարտներ ու մարզական կենտրոններ. Նազիկ Ավդալյանը COP17-ի շրջանակում խոսել է նոր նախագծի մասին