Հայ հեղինակների օտար լեզուներով հրատարակություններն էապես ավելացել են

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 15 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայ հեղինակների ստեղծագործությունների օտար լեզուներով թարգմանությունները վերջին 5 տարում ավելացել են:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ դեկտեմբերի 15-ին լրագրողների հետ հանդիպմանն այս մասին ասաց Հայաստանի գրողների միության նախագահ Էդվարդ Միլիտոնյանը:

«Հայաստանյան համալսարաններում թարգմանական բաժինների առկայությունը էական դեր է խաղում հայերենից այլ լեզուներ թարգմանությունների ավելացման հարցում: Սովետական տարիներին հսկա գումարներ էին ներդրվում գրահրատարակչական ասպարեզում, սակայն հայ հեղինակների ստեղծագործություններն օտար լեզուներով այնքան չէին հրատարակվում, ինչքան վերջին 5 տարում»,-ասաց Միլիտոնյանը:

Թարգմանությունների ավելացումը Միլիտոնյանը կապում է հնարավորությունների ընդլայնման հետ: Անհատ ստեղծագործողները կարողանում են մասնակցել գրական փառատոնների, բազմաբնույթ հանդիպումներ են ունենում, և նրանց ստեղծագործությունները տարածվում են ոչ միայն ամսագրերում, այլ նաև հրատարակվում են առանձին գրքերով:

Գրողների միության նախագահն այս առումով կարևորեց աշխատանքները հարևան Իրանի հետ: «Իրանում տարվա մեջ մոտ 10 հայ գրողի գրքերի թարգմանություն է հրատարակվում: Դրանք լինում են թե՛ ժամանակակից, թե՛ դասական գործեր: Ժամանակակից գրողների 13 ժողովածուներից արդեն 8-ը թարգմանվել և հրատարակվել են: Նաև մենք անցյալ տարի հրատարակել ենք Հայաստան եկած իրանցի դրամատուրգների ժողովածուն: Նրանք էլ Իրանում հրատարակել են հայ դրամատուրգների ժողովածուն»,-ասաց Միլիտոնյանը:

Ռուսաստանում ևս «Литературная газета»-ն էջեր է տրամադրում հայ գրականության և մշակույթի ներկայացման համար: Վերջին երկու տարում բազմաթիվ գրողների ստեղծագործություններ են ներկայացվել այդ թերթում: Հայ գրողների ստեղծագործությունները հրատարակվում են նաև ռուսերեն ամսագրերում:

«Знамя» ամսագրի նախորդ տարվա 12-րդ համարում ներկայացրել ենք հայ գրականությունը: Չեմ հիշում այդպիսի այլ դեպք, որ ռուսական ամսագրի մի ամբողջական համար նվիրվեր հայ գրականությանը»,-նշեց Միլիտոնյանը:

Վրաստանի հետ ևս Հայաստանն ակտիվ գրական կապեր ունի:

Հայերեն

«Օլիմպիակոս»-ը չպահպանեց հաղթական հաշիվը. Տիկնիզյանը չմասնակցեց խաղին

«Ինտեր»-ը հաղթանակ կորզեց «Նապոլի»-ի հետ խաղում. Մխիթարյանը մնաց պահեստայինների շարքում

Սեպտեմբերի 7-ի միջոցառումների անոնս

«Tour of Armenia» միջազգային հեծանվավազքի խորհրդանիշը կլինի եղնիկը

Հյուսիսային Եմենում սպանվել է հութիների՝ իրանցի և լիբանանցի ռազմական չորս խորհրդական

Հունաստանում ավիաշոուի ժամանակ F-4 Phantom կործանիչ է կործանվել

Հաքերները հրապարակել են Բեռլինի պետական կառույցներից գողացված շուրջ 1,4 միլիոն ֆայլ

ՄԱԿ-ը հավանություն է տվել Աֆրիկայի իրական չափերն արտացոլող աշխարհի քարտեզի կիրառմանը

2018-ի հեղափոխությունն՝ անմիջական մասնակցի ներկայացմամբ. կայացավ Արմեն Գրիգորյանի «Քայլ արա, մերժի՜ր Սերժին» գրքի շնորհանդեսը

Եթե յուրաքանչյուր տարի նման ծրագրեր մուտք գործեն Սրաշեն, գյուղացիների բեռը մեծապես կթեթևանա. շահառուն գոհ է ԿԽՄԿ-ից