Վարդենիկում կրկնակի կավելանան ոռոգելի հողատարածքները

2 րոպեի ընթերցում

ԳԱՎԱՌ, 13 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գեղարքունիքի մարզի Վարդենիկ գյուղում 2018 թվականի գարնանից ՀՀ կառավարության աշխատակազմի Գյուղատնտեսական տարածքների տնտեսական զարգացման ծրագրերի իրականացման գրասենյակի միջոցներով եւ Վարդենիկի գյուղապետարանի համաֆինանսավորմամբ կմեկնարկի ոռոգման համակարգի վերակառուցումը, ինչի արդյունքում համայնքում առկա ոռոգելի հողատարածքների մակերեսը կկրկնապատկվի:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Վարդենիկի գյուղապետ Հովիկ Հովեյանը, վերակառուցվող ոռոգման ջրատարը բաղկացած է լինելու Վարդենիկ գետից ինքնահոս եղանակով սնվող երկաթբետոնյա վաքերից՝ 12 կիլոմետր ընդհանուր երկարությամբ, որն անցնելու է գյուղի բոլոր տնամերձերով եւ սեփականաշնորհված վարելահողերով: Վարդենիկ գետի գլխամասային հատվածներում կառուցվելու են ջրաբաշխիչ կետեր:

«Ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է 650 միլիոն դրամ, որից 26 միլիոն դրամը կազմում է համայնքի համաֆինանսավորումը: Այս տարում արդեն կատարել ենք 13 միլիոն դրամի համաֆինանսավորում, իսկ մնացած գումարը կհատկացնենք ծրագրի ավարտի ժամանակ: Շինարարության մրցույթը կայացել է, իսկ շինարարական աշխատանքները կմեկնարկեն գարնանը:

Շինարարության ավարտի ժամկետ է սահմանված մինչեւ 2018 թվականի դեկտեմբերը: 2019 թվականից Վարդենիկում ոչ միայն ամբողջությամբ կկրճատվեն ոռոգման ջրի կորուստները, այլ նաեւ առկա 615 հեկտար ոռոգելի հողատարածքների փոխարեն կունենանք մոտ կրկնակի ավել տարածքներ՝ շուրջ 1200 հեկտար մակերեսով: Ոռոգման համակարգի վերակառուցումը կնպաստի նաեւ մշակվող վարելահողերի ընդարձակմանը, գյուղմթերքների արտադրության ավելացմանը »,-ներկայացրեց Հովիկ Հովեյանը:

Հայերեն

Վարչապետը ներկա է գտնվել ապակու մշակման նոր գործարանի բացման արարողությանը

Mining Armenia Forum 2026. Ամերիաբանկը՝ հանքարդյունաբերության գործընկեր

Ինչ է նախատեսվում Սևանա և Իսիկ Կուլ լճերի պահպանությանն ուղղված հուշագրով. մանրամասնում է ՀՀ շրջակա միջավայրի նախարարը

Նիկոլ Փաշինյանը կարևորել է Հայաստանում հանքարդյունաբերությունը հնարավորինս բարձր ստանդարտների համապատասխանեցնելը

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի շնորհավորական ուղերձը Ոչ նյութական մշակութային ժառանգության միջազգային օրվա առթիվ

Հայաստանում լեռնամետալուրգիական ոլորտի վերլուծական կենտրոն կստեղծվի

Հրապարակվել է ՀՀ վարչապետի և Ղրղզստանի նախագահի ստորագրած համատեղ հայտարարությունը

Վերացվել է «Վիլ ֆուդ» ընկերության պահածոների արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը

Վերացվել է «Պիրաժոկ» հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեության կասեցումը

ՀՀ վարչապետի ելույթը Հայաստանի հանքարդյունաբերական ֆորումում