Մարզային

Հայաստանի Զարգացման հիմնադրամը Գյումրիում պաշտոնական ներկայացուցիչ ունի

1 րոպեի ընթերցում

Հայաստանի Զարգացման հիմնադրամը Գյումրիում պաշտոնական ներկայացուցիչ ունի

ԳՅՈՒՄՐԻ, 12 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Զարգացման հիմնադրամը Գյումրիում արդեն պաշտոնական ներկայացուցիչ ունի։ Այսուհետև հիմնադրամի աշխատանքները Գյումրիում կկանոնակարգի «Տեղեկատվական տեխնոլոգիաների կենտրոն» Կրթական հիմնադրամի գործադիր տնօրեն, Գյումրու «Տեխնոլոգիական կենտրոնի» բիզնեսի զարգացման կառավարիչ Ամալյա Եղոյանը:

«Արմենպրես»-ի հետ ունեցած զրույցի ժամանակ Հայաստանի Զարգացման հիմնադրամի նորանշանակ ներկայացուցիչը խոստացել է ջանքերը ներդնել մարզում նոր նախագծեր իրականացնելու գործում: Նա պատրաստակամություն է հայտնել գործարարների հետ հաղթահարել մարզերում գործելու հնարավոր մարտահրավերները, իսկ հիմնական տեսլականը համարում է բիզնեսի ապակենտրոնացումը դեպի մարզեր։ Նորանշանակ ներկայացուցիչն արդեն սկսել է հանդիպումները մարզի գործարարների հետ, որոնց կոչ է արել դիմել բիզնեսի զարգացան ծրագրեր ունենալու դեպքում:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում