Հասարակական

Հայաստանում առաջիկա 5 օրերին սպասվում է առանց տեղումների եղանակ

1 րոպեի ընթերցում

 Հայաստանում առաջիկա 5 օրերին սպասվում է առանց տեղումների եղանակ

ԵՐԵՎԱՆ, 12 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի տարածքում դեկտեմբերի 12-ի ցերեկը, 13-17-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ օդի ջերմաստիճանը դեկտեմբերի 14-15-ը Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում կնվազի 3-4 աստիճանով:

Երևան քաղաքում՝ դեկտեմբերի 12-ի ցերեկը, դեկտեմբերի 13-17-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Առաջիկա 5 օրերին Երևանում ցերեկը օդի ջերմաստիճանը կլինի +6…+8-ի սահմաններում:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում