Արա Բաբլոյանն ընդունել է Հայաստանում Ռումինիայի դեսպանին

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 8 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը դեկտեմբերի 8-ին ընդունել է ՀՀ-ում Ռումինիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Սորին Վասիլեին, ով խորհրդարան էր այցելել դիվանագիտական առաքելությունը մեր երկրում ավարտելու կապակցությամբ:

Խորհրդարանի ղեկավարը, գնահատելով դեսպանի ներդրումը հայ-ռումինական հարաբերությունների ընդլայնման եւ խորացման գործում, նշել է, որ երկու ժողովուրդների բարեկամությունը դարերի պատմություն ունի:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱԺ հանրային կապերի վարչությունից, ՀՀ ԱԺ նախագահը փաստել է, որ քսաներորդ դարի սկզբին Հայոց ցեղասպանությունից փրկված եւ Ռումինիայում ապաստանած հայերի սերունդներն այսօր այդ երկրի արաժանապատիվ քաղաքացիներ են:

Անդրադառնալով նոյեմբերին Բրյուսելում ստորագրված ՀՀ-ԵՄ Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրին՝ ՀՀ ԱԺ նախագահը նշել է, որ Հայաստանը, բացելով դռները դեպի Եվրոպա եւ ԵԱՏՄ, պատրաստ է նպաստելու ԵՄ-ԵԱՏՄ երկխոսության կայացմանը:

Արա Բաբլոյանն անդրադարձել է միջազգային այլ հարթակներում եւս բարեկամ երկրների համագործակցության եւ միմյանց սատարելու կարեւորությանը:

Սորին Վասիլեն, շնորհակալություն հայտնելով ընդունելության համար, անդրադարձել է Հայաստանում իր պաշտոնավարման տարիներին երկկողմ հարաբերություններում արձանագրված ձեռքբերումներին: Դեսպանը կարեւորել է երկու ժողովուրդների արժեհամակարգի եւ պատմական ճակատագրի ընդհանրությունները:

Սորին Վասիլեն ուրախությամբ փաստել է, որ իր առաքելության իրականացման ժամանակահատվածում ականատես է եղել մեր երկրում ժողովրդավարության զարգացմանը:

Անդրադառնալով ՀՀ-ԵՄ գործընկերության համաձայնագրին՝ դեսպանն արձանագրել է, որ լինելով ԵԱՏՄ անդամ՝ Հայաստանը մեծ ներուժ եւ հնարավորություն ունի կամուրջ դառնալու ԵՄ-ի եւ ԵԱՏՄ-ի միջեւ:

Դեսպան Վասիլեն երախտագիտություն է հայտնել ՀՀ Ազգային ժողովին Ռումինիայի դեսպանության հետ համագործակցելու եւ բարեկամական երկկողմ հարաբերությունների աշխուժացմանը նպաստելու համար:

Հանդիպման ավարտին Արա Բաբլոյանը դեսպանին մաղթել է հաջողություն եւ նոր ձեռքբերումներ հետագա գործունեության ընթացքում:

Հայերեն English Русский

Վարդան Ղուկասյանն այլ անձանց հետ նախապատրաստել է իշխանության յուրացում. Քննչական կոմիտե

Հունաստանում Հայաստանի դեսպանն անդրադարձել է երեխաների իրավունքների պաշտպանության ոլորտում Հայաստանի կողմից իրականացվող բարեփոխումներին

Ռուսաստանը և Ուկրաինան գերիների փոխանակում են կատարել «185-ը 185-ի դիմաց» բանաձևով

0% միջնորդավճար լևերիջի դիմաց ARARATBANK Trading Platform-ում բաժնետոմսեր գնելիս

Ուկրաինայի ԶՈւ-ից հայտնել են են Ազովի ծովում նավերին հարվածների մասին

«Նոր ուժ» կուսակցությունը քարոզարշավի վերջին օրը կանցկացնի Երևանում

Ճապոնիայից Հայաստան. ճապոնական ավանդական երաժշտության համերգ՝ Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը

Իրանի նոր գերագույն առաջնորդն առաջին անգամ համաներում է հայտարարել

Նեթանյահուն հայտարարել է, որ Իսրայելը դեռևս չի հաստատել ԱՄՆ-ի միջնորդությամբ Լիբանանում հրադադարի համաձայնագիրը. Ynet

Ռումինիայի նավահանգստում ծովային անօդաչու է պայթել