Հայկ նահապետից մինչև քառօրյա պատերազմի հերոսներ. ընթերցասերների դատին հանձնվեց «Հերոսապատում» գիրքը

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 5 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բանաստեղծ, լրագրող, խմբագիր Սամվել Մարգարյանի հայրենասիրական թեմայով գրված «Հերոսապատում» գրքի պոեմներն ու բանաստեղծություններն անդրադառնում են Արցախի, Հայոց բանակի, Հայոց դատի նվիրյալներին:

Գրքի շնորհանդեսը տեղի ունեցավ դեկտեմբերի 5-ին Հայաստանի գրողների միությունում:

«Գրքում զետեղվել են հեղինակի տարբեր տարիների ստեղծագործությունները: Հատկապես ընդգծված են արցախյան պատերազմի հերոսամարտի և՛ զոհված, և՛ կենդանի հերոսների մասին գործերը: Կա անդրադարձ Սարդարապատի ճակատամարտին, ապրիլյան քառօրյա պատերազմին»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` նշեց Հայաստանի գրողների միության նախագահ Էդվարդ Միլիտոնյանը:

Նա հավելեց, որ պոեզիան ինքնին զինվոր է մարտադաշտում:

Գրականագետ Պետրոս Դեմիրճյանի խոսքով`Սամվել Մարգարյանն իր տպագրած առաջին գրքից մինչ «Հերոսապատում» ժողովածուն հավատարիմ է մնացել այն թեմաներին, որոնք միշտ առկա են եղել իր ստեղծագործություններում: «Դրանք են հայրենիքը, հերոսները, հայոց պատմությունը, քաղաքները, ի վերջո սերը ոչ միայն հայրենիքի, այլև կնոջ, սիրած աղջկա և աշխարհի նկատմամբ»,-ասաց Դեմիրճյանը:

«Ապրելով այս հողի վրա`մենք երբեք չենք մոռանում հանուն հայրենիքի արյուն թափած հերոսներին: Այս ժողովածուում անդրադարձել եմ Հայկ նահապետից մինչև ապրիլյան պատերազմի հերոսներին, փորձել դեպքերն ու իրադարձությունները գեղարվեստորեն, բանաստեղծական ներկայացնել: Հնարավոր չեղավ բոլորի մասին մի գրքում գրել, հետևաբար այն շարունակություն կունենա»,-շեշտեց գրքի հեղինակ Սամվել Մարգարյանը:

Նա ընդգծեց, որ հայ ժողովուրդն իր ողջ պատմության ընթացքում քաջության բազում էջեր է ունեցել, սակայն իր համար վճռական, ճակատագրական սխրանքներն Ավարայրի, Սարդարապատի հերոսամարտերն են և Արցախի ազատագրումը:

Շնորհանդեսին ներկա էին ինչպես գրողներ, այնպես էլ` Արցախի ազատագրմանը մասնակցած հերոսներ և քառօրյա պատերազմում զոհված զինվորների ծնողներ:

Սամվել Մարգարյանը ծնվել է 1952 թվականին Ախուրյանի շրջանի Երազգավորս գյուղում: Ավարտել է ԵՊՀ բանասիրական ֆակուլտետը։ «Շիրակ» թերթի խմբագիրն է։

Հրատարակել է բանաստեղծական 21 ժողովածու: Նրա գործերը թարգմանվել են ռուսերեն, վրացերեն, անգլերեն, ուկրաիներեն։

Հայտնի գրքերն են «Սրբազան լեռնաշխարհ»-ը, «Աշխարհի հուրիներին»-ը, «Մեղրագետ»-ը, «Երազգավորս»-ը:
Հայերեն

Իրանի գերագույն առաջնորդն ու խորհրդարանի խոսնակը քննարկել են ԱՄՆ-ի և Իսրայելի հետ հակամարտությունը

Պենտագոնն անօդաչու համակարգերի համար կձևավորի առանձին ռազմական հրամանատարություն

Հորմուզի նեղուցի շրջանում լցանավ է խոցվել

COP17 համաժողովի շրջանակում կայացավ «Երիտասարդ էկոֆեմինիստ» միջազգային մրցանակաբաշխության 2026-ի արարողությունը

Զելենսկին պատրաստ է ռազմաճակատի գծերի ներկայիս իրավիճակի սառեցմամբ ավարտել պատերազմը

Ռուսաստանն ու Չինաստանը սկսում են Մարսի հետազոտման համատեղ առաքելություն

Հայկական արտադրանքի ԵՄ անդամ երկրներ արտահանումն ավելացել է 51%-ով. Պապոյան

Չինաստանը զբաղվում է ՉԺՀ, Ռուսաստանի և ԱՄՆ ղեկավարների հանդիպման նախապատրաստությամբ

Երևանում COP17-ի շրջանակում մեկնարկել է Բնության նշանակման միջազգային դաշինքի գործունեությունը

Կանաչ ստանդարտներ ու մարզական կենտրոններ. Նազիկ Ավդալյանը COP17-ի շրջանակում խոսել է նոր նախագծի մասին