Գավառում իրականացվում են գետի հունի մաքրման եւ բազմաբնակարան շենքերի շքամուտքերի հիմնանորոգման աշխատանքներ

2 րոպեի ընթերցում

ԳԱՎԱՌ, 1 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գավառագետի՝ Գավառ քաղաքի Հացառատ թաղամասով անցնող հատվածի ավելի քան 1500 մետր հատվածում մաքրվում է գետի հունը՝ հարակից բնակարաններում առաջացած խոնավությունը վերացնելու նպատակով:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Գավառի քաղաքապետարանի աշխատակազմից, աշխատանքներում ներգրավված է 5 միավոր տեխնիկա, որոնց շնորհիվ այս հատվածի ճահճացած մասում մաքրվում է տիղմը եւ հեռացվում տարածքից:

Գետի հարակից տարածքի բնակիչները կարեւորում են մաքրման աշխատանքները, քանի որ դրանով իսկ նվազում է բնակարանների խոնավությունը, իսկ գարնանային հեղեղումների ժամանակ՝ բնակարանների ու տնամերձերի ողողման վտանգը: Գավառագետի հունի մաքրման աշխատանքներն իրականացվում են Գավառի քաղաքապետարանի նախաձեռնությամբ եւ համայնքի բյուջեի միջոցներով: Այս նպատակով հատկացվել է 5.5 միլիոն դրամ: Գավառի քաղաքապետարանի միջոցներով հիմնանորոգվում են Գավառ քաղաքի երեք բազմաբնակարան շենքերի մուտքերը:

Շենքերի ընտրությունը կատարվել է՝ հաշվի առնելով դրանց վիճակը եւ վերանորոգման առաջնահերթությունը: Այս նպատակով հատկացվել է 11 միլիոն 680 հազար դրամ: Մուտքերի հիմնանորոգման աշխատանքները նախատեսված է ավարտել մինչեւ տարեվերջ:

«Այս պահին աշխատանքներն ընթացքի մեջ են: Միաժամանակ կատարվում են շքամուտքերի պատուհանների եւ դռների տեղադրման, էլեկտրական հաղորդալարերի անցկացման, էլեկտրական տուփերի տեղադրման, ինչպես նաեւ՝ ներքին հարդարման աշխատանքներ: Բազմաբնակարան շենքերի շքամուտքերի հիմնանորոգման ծրագիրը շարունակական է, ուստի հիմնանորոգման աշխատանքներ կկատարվեն քաղաքի մնացած բազմաբնակարան շենքերում եւս»,-հավաստեց Գավառի քաղաքապետարանի մամուլի քարտուղար Ալվարդ Մանուկյանը:

Հայերեն

Վարչապետը ներկա է գտնվել ապակու մշակման նոր գործարանի բացման արարողությանը

Mining Armenia Forum 2026. Ամերիաբանկը՝ հանքարդյունաբերության գործընկեր

Ինչ է նախատեսվում Սևանա և Իսիկ Կուլ լճերի պահպանությանն ուղղված հուշագրով. մանրամասնում է ՀՀ շրջակա միջավայրի նախարարը

Նիկոլ Փաշինյանը կարևորել է Հայաստանում հանքարդյունաբերությունը հնարավորինս բարձր ստանդարտների համապատասխանեցնելը

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի շնորհավորական ուղերձը Ոչ նյութական մշակութային ժառանգության միջազգային օրվա առթիվ

Հայաստանում լեռնամետալուրգիական ոլորտի վերլուծական կենտրոն կստեղծվի

Հրապարակվել է ՀՀ վարչապետի և Ղրղզստանի նախագահի ստորագրած համատեղ հայտարարությունը

Վերացվել է «Վիլ ֆուդ» ընկերության պահածոների արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը

Վերացվել է «Պիրաժոկ» հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեության կասեցումը

ՀՀ վարչապետի ելույթը Հայաստանի հանքարդյունաբերական ֆորումում