Մինսկի խմբի համանախագահությունը ԼՂ խնդրի կարգավորման մանդատն ունեցող միակ միջազգային ձևաչափն է. ՀԱՊԿ հայտարարությունը

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 1 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀԱՊԿ անդամ երկրների ղեկավարները ընդունել են Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի կարգավորման գործում միջնորդների` ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ջանքերը սատարելու մասին հայտարարություն:

«ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությունը՝ ի դեմս Ռուսաստանի, Ֆրանսիայի և ԱՄՆ-ի, համապատասխան մանդատ ունեցող միակ միջազգային կառույցն է, որի առաքելությունն է կողմերին աջակցության ցուցաբերումը` հասնելու ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը քաղաքական-դիվանագիտական միջոցներով: Համանախագահող երեք պետությունների ջանքերի շնորհիվ, որպես խնդրի լուծման հիմք, մշակվել է սկզբունքների եւ տարրերի ամբողջականություն, որոնք արտացոլված են Ռուսաստանի, Ֆրանսիայի, ԱՄՆ-ի նախագահների համատեղ հայտարարության մեջ»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասված է հայտարարության մեջ:

ՀԱՊԿ անդամ երկրների ղեկավարները, հաստատելով Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի բացառապես խաղաղ ճանապարհով կարգավորումը, հայտնում են իրենց աջակցությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների` հակամարտության կարգավորմանն ուղղված ջանքերին` հիմք ընդունելով միջազգային իրավունքի նորմերը և սկզբունքները, որոնք առկա են ՄԱԿ-ի կանոնադրությունում, Հելսինկյան եզրափակիչ ակտում, մասնավորապես, վերաբերելով ուժի կամ ուժի սպառնալիքի չկիրառմանը, պետությունների տարածքային ամբողջականությանը, ազգերի ինքնորոշմանը և իրավահավասարությանը:

«Մենք հանդես ենք գալիս 2016-2017 թվականներին Վիենայում, Սանկտ Պետերբուրգում, Ժնևում կայացած գագաթնաժողովներին ղարաբաղյան խնդրով ձեռք բերած պայմանավորվածությունների օգտին, որոնք ուղղված են հրադադարի պահպանմանը, հակամարտության գոտում լարվածության թուլացմանն ու բանակցային գործընթացի ակտիվացման համար լրացուցիչ միջոցների ձեռնարկմանը, ինչպես նաև իրավիճակի էսկալացիա թույլ չտալուն»,-ասված է հայտարարության մեջ:

Հայտարարությունն ընդունվել է Մինսկում նոյեմբերի 30-ին Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) հավաքական անվտանգության խորհրդի նստաշրջանին:

Հայերեն العربية English Русский

Ծանրորդ Տիգրան Կարապետյանը դարձել է Մ23 տարեկանների ԵԱ-ի արծաթե մեդալակիր

Ստյոպա Մկրտչյանը դարձել է գոլի հեղինակ երկրորդ Բունդեսլիգայում

ԵՄ գագաթնաժողովը Կիևի լրացուցիչ ֆինանսավորման հարցը հետաձգել է մինչև տարեվերջ

Ստեփանավանի համայնքային ոստիկանները թմրամիջոց պատրաստելու և օգտագործելու դեպք են բացահայտել

Հայաստանում առաջիկա օրերին սպասվում է փոփոխական եղանակ

Վահագն Խաչատուրյանը նախագահական նստավայրում հանդիպել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշի հետ

Դիրիժոր Սերգեյ Սմբատյանը Բրաշովում ղեկավարել է Արամ Խաչատրյանի Երկրորդ սիմֆոնիան

Վլադիմիր Պուտինը կարևորել է Ռուսաստանի և Վատիկանի միջև համագործակցությունը

Քաղաքացիական բնակչությանն աջակցելու համար Շվեդիան Ուկրաինային կտրամադրի 52.71 միլիոն դոլար

Պղնձի պահանջարկը մինչև 2040 թվականը կավելանա շուրջ 7 միլիոն տոննայով. Մհեր Գրիգորյան