Քաղաքականություն

Թուրքիան երբևէ չի կարող անելիք ունենալ ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացում. Շարմազանովը պատասխանել է Չավուշօղլուին

1 րոպեի ընթերցում

Թուրքիան երբևէ չի կարող անելիք ունենալ ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացում. Շարմազանովը պատասխանել է Չավուշօղլուին

ԵՐԵՎԱՆ, 30 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն արձագանքել է Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուի հայտարարությանը, թե Թուրքիան պատրաստ է սատարել Ադրբեջանի ցանկացած որոշման Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում: «Արմենպրես»-ի հետ զրույցում ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահն ընդգծեց, որ Չավուշօղլուի նման հայտարարությունը հերթական անգամ ի ցույց է դնում Թուրքիայի քաղաքական ղեկավարության ապակառուցողական և հակահայկական էությունը:

«Պարոն Չավուշօղլուն այս հայտարարությամբ ցույց տվեց, որ Թուրքիան չի կարող երբևէ անելիք ունենալ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացում, ինչպես նաև վերահաստատվեց Թուրքիայի ապակայունացնող բնույթը»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ` ընդգծեց Շարմազանովը:

Նա շեշտեց, որ արցախյան հիմնահարցում առաջընթացը հնարավոր է նախևառաջ Արցախի ժողովրդի պարտադիր կամարտահայտության միջոցով: Շարմազանովը վստահ է, որ այլ ելք չի կարող լինել:

Կարդացեք հոդվածը` العربيةEnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում