Ռուսաստանի բոլոր գնացքներն Ուկրաինիայի շրջանցմամբ կերթեւեկեն մինչեւ տարեվերջ
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 29 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բոլոր գնացքների՝ Ուկրաինայի շրջանցմամբ երթեւեկությունը նոր երկաթուղագիծ՝ Ժուրավկա - Միլերովո կփոխադրվի մինչեւ տարեվերջ: Այդ մասին հայտարարել Է ՌԴ-ի տրանսպորտի նախարար Մաքսիմ Սոկոլովը՝ ելույթ ունենալով III Երկաթուղային համագումարում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով ՏԱՍՍ-ին:
«Մինչեւ այս տարվա վերջն այդ ուղղությունը կաշխատի լրիվ ծավալով, եւ մենք գնացքների երթեւեկությունը լիովին կփոխադրենք նորմատիվային գրաֆիկին համապատասխան, դրանք 62 զույգ մարդատար գնացքներ են եւ 30 զույգ բեռնատար գնացքներ»,- ասել Է նա:
137 կիլոմետր երկարությամբ նոր երկաթուղին անցնում Է Վորոնեժի եւ Ռոստովի մարզերի տարածքով: Ճանապարհին կառուցված են յոթ նոր երկաթուղային կայարաններ:
Կարդացեք հոդվածը` Русский