Սեւանի բժշկական կենտրոնի նորակառույց շենքը շահագործման պատրաստ կլինի 2018 թվականի օգոստոսին

1 րոպեի ընթերցում

ԳԱՎԱՌ, 28 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սեւան քաղաքի բժշկական կենտրոնի նորակառույց շենքը շահագործման կհանձնվի շինարարական պայմանագրով նախատեսված ժամկետներում՝ 2018 թվականի օգոստոսին:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց շինարարական աշխատանքներն իրականացնող «Բեդեքս» ՍՊԸ աշխղեկ Տիգրան Փոքրիկյանը, շինարարական աշխատանքների մեկնարկը տրվել է 2016 թվականի օգոստոսին, «Համաշխարհային բանկի» կողմից տրամադրված վարկային միջոցների հաշվին: Շինարարության արժեքը կազմում է 880 միլիոն դրամ:

«2017 թվականի նոյեմբերի վերջի դրությամբ շենքի պատերի եւ տանիքի կառուցումը լրիվ ավարտված է, տեղադրված են լուսամուտները եւ դռների կեսը, ընթանում են ներքին հարդարման աշխատանքներ: Կարելի է ասել, որ նախատեսված աշխատանքների մոտ 70 տոկոսն ավարտվել է, մնացած 30 տոկոսը եւ տարածքի բարեկարգման աշխատանքները ավարտին կհասցնենք շինարարական պայմանագրով նախատեսված ժամկետներում»,-հավաստեց շինարարության աշխղեկը:

Նորակառույց բժշկական կենտրոնը կունենա մոտ 2800 քառակուսի մետր մակերես: Այն բարձրանում է քաղաքի պոլիկլինիկայի շենքին կից տարածքում, որը նույնպես միավորված է նույն ԲԿ կառույցում եւ արդիականացված է պետական ներդրումների հաշվին:

Հայերեն

Իսպանիան մտադիր է շարունակել Patriot-ի հրթիռների մատակարարումը Կիևին

ՀՀ ՆԳՆ Պարեկային ծառայության Գեղարքունիքի ստորաբաժանման աշխատակիցները հյուրընկալվել են Մարտունու թիվ 1 հիմնական դպրոցում

Սյունիքի մարզում քննարկվել է ԹՐԻՓՓ նախագիծը

ՄԱԿ Մանկական հիմնադրամի նորանշանակ ներկայացուցիչն իր հավատարմագրերն է հանձնել Արտաքին գործերի և միջազգային առևտրի փոխնախարարին

Մարտունի համայնքում տեղի է ունեցել «Սևանի սանիտարական և բնապահպանական բարեփոխումների ծրագրին» նվիրված հանրային լսում

Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի և Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության համագործակցությունը կշարունակվի

«Ուժեղ Հայաստան»-ի աջակիցների կողմից «Սանահին կայարան»-ում խուլիգանություն կատարելու վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է

Գեղարքունիքի մարզի բուժհիմնարկներում օգոստոսին ծնվել է 110 երեխա

ԱՄՆ նավթի ռազմավարական պաշարները հասել են 44-ամյա նվազագույնին. ABC News

Սևան համայնքի Գեղամավան գյուղում կգործի մանկապարտեզ