Ֆրանսիական «Բժշկական օգնություն եւ զարգացում» կազմակերպությունը Գեղարքունիքում կշարունակի առողջապահական զարգացման ծրագրերը

3 րոպեի ընթերցում

ԳԱՎԱՌ, 28 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գեղարքունիքի մարզպետարան-Իզերի դեպարտամենտային խորհուրդ ապակենտրոնացված համագործակցության շրջանակում ֆրանսիական «Բժշկական օգնություն եւ զարգացում» կազմակերպությունը 2018 թվականին կշարունակի Գեղարքունիքի մարզի առողջապահական ոլորտում զարգացման ծրագրերի իրականացումը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնից, այս մասին ֆրանսիական «Բժշկական օգնություն եւ զարգացում» կազմակերպության վերապատրաստումների ղեկավար, առաջին բուժօգնության գծով բժիշկ Պիեռ Շիլինգերին հաստատեց Գեղարքունիքի մարզպետի տեղակալ Անդրանիկ Հակոբյանի մոտ հրավիրված հանդիպմանը:

Կողմերի հանդիպման նպատակն էր՝ ամփոփել 2017 թվականին մարզի առողջապահական ոլորտում իրականացրած ծրագրերը եւ պայմանավորվածություն ձեռք բերել հաջորդ տարվա անելիքների ուղղությամբ: Մարզպետի տեղակալը, ողջունելով հյուրի այցը, նշեց, որ նման յուրաքանչյուր հանդիպում կարեւորվում է այն առումով, որ ֆրանսիական կողմի ներդրումներով մարզի առողջապահական հաստատություններում կատարվում են զարգացման որոշակի ծրագրեր:

«Դրա ապացույցը մարզի բուժհիմնարկների վերանորոգումն է, բուժքույրերի աստիճանական վերապատրաստումը եւ բուժհիմնարկներին բժշկական անհրաժեշտ պարագաներով հագեցած պայուսակների տրամադրումը, որը խիստ օգտակար է բնակչության շրջանում առաջին բուժօգնություն կազմակերպելու համար»,-ասաց մարզպետի տեղակալը:

Իր հերթին Պիեռ Շիլինգերը նշեց, որ կատարված ներդրումները բոլոր ուղղություններով ծառայում են իրենց նպատակին, այնուհետ հաստատեց 2018 թվականին մարզի առողջապահության ոլորտում կազմակերպության կողմից իրականացվելիք աշխատանքների մասին:

«Մենք կշարունակենք առաջին բուժօգնության պարագաներով հագեցած բժշկական պայուսակների եւ այլ սարքավորումների տրամադրումը այն բուժհիմնարկներին, որոնք դրա կարիքն ունեն: Նախատեսում ենք կազմակերպել վերապատրաստումներ երկու մակարդակով, որոնցից մեկը բուժքույրերի հիմնարար վերապատրաստումն է, իսկ մյուսը՝ հիվանդանոցների բժիշկների վերապատրաստումը: Նույն ակտիվությամբ կիրականացնենք նաեւ սահմանամերձ եւ հեռավոր բնակավայրերի բուժկետերի վերանորոգման աշխատանքներ»,- ներկայացրեց Պիեռ Շիլինգերը:

Նա նաեւ առաջարկեց վերապատրաստել բժիշկների մի մեծ խումբ, որն էլ իր հերթին պարբերաբար նոր գիտելիքներ կփոխանցի մարզի մնացած բուժաշխատողներին: Հանդիպման ընթացքում տեղեկացվեց նաեւ, որ Սեւան-Գրենոբլ համագործակցության շրջանակում Գրենոբլի քաղաքապետարանը Սեւան քաղաքի ԲԿ ֆիզիոթերապեւտիկ կաբինետին է նվիրել մոտ 600 եվրո արժողությամբ սարքավորումներ: Ֆրանսիական կազմակերպությունը նախատեսում է հաջորդ տարի առաջին բուժօգնության ցուցաբերման վերապատրաստումներ անցկացնել նաեւ մարզային ոստիկանության եւ փրկարար ծառայության համապատասխան մասնագետների շրջանում:

Հայերեն

Իսպանիան մտադիր է շարունակել Patriot-ի հրթիռների մատակարարումը Կիևին

ՀՀ ՆԳՆ Պարեկային ծառայության Գեղարքունիքի ստորաբաժանման աշխատակիցները հյուրընկալվել են Մարտունու թիվ 1 հիմնական դպրոցում

Սյունիքի մարզում քննարկվել է ԹՐԻՓՓ նախագիծը

ՄԱԿ Մանկական հիմնադրամի նորանշանակ ներկայացուցիչն իր հավատարմագրերն է հանձնել Արտաքին գործերի և միջազգային առևտրի փոխնախարարին

Մարտունի համայնքում տեղի է ունեցել «Սևանի սանիտարական և բնապահպանական բարեփոխումների ծրագրին» նվիրված հանրային լսում

Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի և Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության համագործակցությունը կշարունակվի

«Ուժեղ Հայաստան»-ի աջակիցների կողմից «Սանահին կայարան»-ում խուլիգանություն կատարելու վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է

Գեղարքունիքի մարզի բուժհիմնարկներում օգոստոսին ծնվել է 110 երեխա

ԱՄՆ նավթի ռազմավարական պաշարները հասել են 44-ամյա նվազագույնին. ABC News

Սևան համայնքի Գեղամավան գյուղում կգործի մանկապարտեզ