Շիրակի մարզպետն աշխատանքային այցեր է կատարում համայնքներ

3 րոպեի ընթերցում

ԳՅՈՒՄՐԻ, 27 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շիրակի մարզի գյուղական համայնքների խնդիրներին տեղում ծանոթանալու նպատակով Շիրակի մարզպետ Արթուր Խաչատրյանն աշխատանքային այցեր է իրականացնում համայնքներ: Նոյեմբերի 27-ին Շիրակի մարզպետն այցելել է մարզի Սարապատ համայնքի հեռավոր բնակավայրեր` Թորոսգյուղ, Լեռնագյուղ, Բաշգյուղ, Փոքր Սարիար, Կաքավասար:

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, մեկ տարի առաջ 15 համայնքների միավորման արդյունքում ձևավորված Սարապատ համայնքը 3714 բնակիչ ունի, բնակչության թվաքանակով ամենամեծ բնակավայրը Ցողամարգն է` 590 բնակչով, ամենափոքրը` Լեռնագյուղը, որտեղ երեք ընտանիք է ապրում: Սկզբում Թորոսգյուղում, այնուհետև՝ Լեռնագյուղում բնակիչների հետ հանդիպման ժամանակ Շիրակի մարզպետ Արթուր Խաչատրյանը հետաքրքրվեց նրանց մտահոգող խնդիրներով: Համայնքաբնակները նշեցին, որ ճանապարհների փակվելու խնդիր վերջին տարիներին չեն ունեցել, տեխնիկա ունեն, բաշխման հարցն էլ կարգավորել են:

«Արմենպրես»-ին Շիրակի մարզպետարանի տեղեկատվության ու հասարակության հետ կապերի բաժնից տեղեկացրին, որ բնակավայրերում հիմնականում անասնապահությամբ են զբաղվում: Լրագրողների հետ զրույցում Շիրակի մարզպետը նշեց, որ մարզի համայնքներ այցելությունները շարունակվում են, և դրանց հիմնական նպատակը անմիջական շփումներն են. «Այսօր մենք կլինենք Սարապատ համայնքի արևելյան մասի բնակավայրերում: Մարզի այս հատվածում ավանդաբար անասնապահությամբ են զբաղվել, հիմա էլ մեր խնդիրը գյուղատնտեսության այս ճյուղի զարգացումն է. ուզում ենք հասկանալ, թե ինչ է անհրաժեշտ անել, որ թե՛ խոշոր ֆերմերային տնտեսությունները, թե՛ անհատները ընդլայնեն իրենց տնտեսությունները:

Առաջիկայում մենք կխոսենք մի քանի ծրագրերի մասին՝ մեկն` Աշոցքում, մյուսը` Սարապատում, ծրագրեր կան նաև ոչխարաբուծության ու այծաբուծության հետ կապված: Չեմ ուզում առաջ անցնել. որոշ ժամանակ հետո հնարավոր կլինի առավել գործնական քայլերի մասին խոսել»: Արթուր Խաչատրյանն այցելեց նաև Բաշգյուղի, Կաքավասարի բուժկետեր, ծանոթացավ տիրող վիճակին, պայմաններին:

Արթուր Խաչատրյանն այցելեց նաև Բաշգյուղ և Կաքավասար, ծանոթացավ տիրող վիճակին, պայմաններին: Մարզպետը եղավ նաև Փոքր Սարիարի դպրոցում և դպրոցին կից նախակրթարանում: Դպրոցը կենտրոնացված ջեռուցման համակարգի անցկացման ու սպորտդահլիճի վերանորոգման խնդիր ունի: Դպրոց չունենալու պատճառով այստեղ են հաճախում նաև Կաքավասարի երեխաները:

Հայերեն

Վարչապետը ներկա է գտնվել ապակու մշակման նոր գործարանի բացման արարողությանը

Mining Armenia Forum 2026. Ամերիաբանկը՝ հանքարդյունաբերության գործընկեր

Ինչ է նախատեսվում Սևանա և Իսիկ Կուլ լճերի պահպանությանն ուղղված հուշագրով. մանրամասնում է ՀՀ շրջակա միջավայրի նախարարը

Նիկոլ Փաշինյանը կարևորել է Հայաստանում հանքարդյունաբերությունը հնարավորինս բարձր ստանդարտների համապատասխանեցնելը

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի շնորհավորական ուղերձը Ոչ նյութական մշակութային ժառանգության միջազգային օրվա առթիվ

Հայաստանում լեռնամետալուրգիական ոլորտի վերլուծական կենտրոն կստեղծվի

Հրապարակվել է ՀՀ վարչապետի և Ղրղզստանի նախագահի ստորագրած համատեղ հայտարարությունը

Վերացվել է «Վիլ ֆուդ» ընկերության պահածոների արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը

Վերացվել է «Պիրաժոկ» հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեության կասեցումը

ՀՀ վարչապետի ելույթը Հայաստանի հանքարդյունաբերական ֆորումում