Տավուշի մարզի Բաղանիս գյուղի գրադարանը կհարստանա նոր գրքերով

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ,20 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Հայաստանի մշակույթի նախարարության նախաձեռնությամբ Հայաստանի սահմանամերձ Բաղանիս գյուղի գրադարանը կհամալրվի նոր գրքերով: Այդ կապակցությամբ նոյեմբերի 20-ին «Միրզոյան գրադարան»-ում տեղի ունեցավ միջոցառում, որի շրջանակում բազմաթիվ հայտնի ստեղծագործողներ՝ գրողներ, դերասաններ, հաղորդավարներ, երաժիշտներ, իրենց սիրած գրքերով միացան նախաձեռնությանը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Երևանի Հ. Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնի գեղարվեստական ղեկավար և տնօրեն Ռուբեն Բաբայանը նշեց, որ քաղաքակրթության կարևոր գրավականներից մեկը գիրքն է: «Ինձ հետ բերել եմ իմ մտերիմ ընկերոջ` Վահան Հովհաննիսյանի «Մանդիլիոն» գիրքը, սակայն իմ սիրելի ստեղծագործությունները շատ են: Ուրախ եմ, որ դրանք իրենց ուրույն տեղը կունենան Բաղանիս գյուղի գրադարանում»,-ասաց նա:

Հաղորդավար Արման Մարգարյանը խոստովանեց, որ բանակում ծառայելիս շատ է ցանկացել հետաքրքիր ու բովանդակալից գրքեր կարդալ, սակայն իրենց զորամասի գրադարանն այդ հնարավորությունը չի ընձեռել: Նա շեշտեց, որ եթե Բաղանիսի գրադարանում լավ ստեղծագործությունների լայն ընտրանի լինի, ապա բնակիչներն անպայման կկարդան դրանք: «Բերել եմ մի զարմանալի գիրք, որում հետաքրքրաշարժ պատմություններ են հայտնի մարդկանց մասին, որոնք դպրոցում լավ չեն սովորել, բայց հետագայում մեծ հաջողությունների են հասել»,-ընդգծեց հաղորդավարը:

Հեռուստատեսային և ռադիոհաղորդավար Լուսինե Բադալյանը ողջունեց այդ նախաձեռնությունն ու ասաց, որ արմատներով սահմանամերձ գյուղից է ու գիտի, որ այդ վայրերի բնակիչները, հատկապես երիտասարդները, զբաղվածության լուրջ խնդիր ունեն, իսկ գիրքը կարող է նրանց լավ ընկերը դառնալ:

«Սա հրաշալի ծրագիր է: Կարծում եմ` Բաղանիսի բնակիչներին կոգևորի այն փաստը, որ հեռուստատեսությամբ հաճախ ելույթ ունեցող մարդիկ իրենց սիրած գրքերը նվիրում են գյուղի գրադարանին: Ասեմ, որ բավականին դժվարությամբ եմ բաժանվում իմ նախընտրած գրքերից: Քանի որ մասնագիտությամբ պատմաբան-արվեստաբան եմ, բերել եմ հայոց պատմության կարևորագույն էջերին վերաբերող երեք գիրք, որոնց կհետաքրքրեն շատերին»,-նշեց հաղորդավարուհին:

ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանի խոսքով` այս միջոցառումը գրքի շուրջ է համախմբում բոլորին: «Բերել եմ իմ սիրելի հեղինակներ Պարույր Սևակի, Եղիշե Չարենցի և Կոստան Զարյանի գրքերը»,-ընդգծեց նա:

Հայերեն

Իրանի գերագույն առաջնորդն ու խորհրդարանի խոսնակը քննարկել են ԱՄՆ-ի և Իսրայելի հետ հակամարտությունը

Պենտագոնն անօդաչու համակարգերի համար կձևավորի առանձին ռազմական հրամանատարություն

Հորմուզի նեղուցի շրջանում լցանավ է խոցվել

COP17 համաժողովի շրջանակում կայացավ «Երիտասարդ էկոֆեմինիստ» միջազգային մրցանակաբաշխության 2026-ի արարողությունը

Զելենսկին պատրաստ է ռազմաճակատի գծերի ներկայիս իրավիճակի սառեցմամբ ավարտել պատերազմը

Ռուսաստանն ու Չինաստանը սկսում են Մարսի հետազոտման համատեղ առաքելություն

Հայկական արտադրանքի ԵՄ անդամ երկրներ արտահանումն ավելացել է 51%-ով. Պապոյան

Չինաստանը զբաղվում է ՉԺՀ, Ռուսաստանի և ԱՄՆ ղեկավարների հանդիպման նախապատրաստությամբ

Երևանում COP17-ի շրջանակում մեկնարկել է Բնության նշանակման միջազգային դաշինքի գործունեությունը

Կանաչ ստանդարտներ ու մարզական կենտրոններ. Նազիկ Ավդալյանը COP17-ի շրջանակում խոսել է նոր նախագծի մասին