Անթիլիասի մայր տաճարում բացվեց Հայ գրքի համահայկական 38-րդ ցուցահանդեսը

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ,20 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. կաթողիկոսի հանդիսապետությամբ նոյեմբերի 19-ին Լիբանանում սուրբ և անմահ պատարագով տեղի ունեցավ հայ գրքի համահայկական 38-րդ ցուցահանդեսի բացման հանդիսավոր արարողությունը։ Հանդիսությանը ներկա էին Լիբանանում Հայաստանի Հանրապետության դեսպան տիար Սամուել Մկրտչյանը, միաբան հայրեր, մտավորականներ և ընթերցասեր մարդիկ։

Պաշտոնական բացումը կատարեց Վեհափառ Հայրապետը։ Դպրեվանքի «Արմաշ» երգչախումբը ծաղկեցրեց միջոցառումը` հնչեցնելով ազգային ու կրոնական երգեր։

Վեհափառ Հայրապետի հայ գրքին ձոնած «Լո՜յս տեսաւ…» բանաստեղծությունը ընթերցեցին երիտասարդ միաբաններ Հոգշ. Տ. Վաչէ Վրդ. Պալըքճյանը և Հոգշ. Տ. Պսակ Աբղ. Թէփիրճյանը։

Բանաստեղծական ոճով պարուրված իր տողերով հայրապետը իրապաշտորեն բնութագրում է հայ գրքի ապրածը` անցյալն ու ներկան: «Լո՜յս տեսաւ…»-ով ընդգծվում է առհասարակ գրքի և հատկապես հայ գրքի լուսավորչական նշանակությունը:

Հանդիսությունն ավարտվեց հայրապետական մաղթերգով և «Կիլիկիա» քայլերգով։ Ցուցահանդեսը կշարունակվի մինչ դեկտեմբերի 10-ը:

Հայերեն

Իրանի գերագույն առաջնորդն ու խորհրդարանի խոսնակը քննարկել են ԱՄՆ-ի և Իսրայելի հետ հակամարտությունը

Պենտագոնն անօդաչու համակարգերի համար կձևավորի առանձին ռազմական հրամանատարություն

Հորմուզի նեղուցի շրջանում լցանավ է խոցվել

COP17 համաժողովի շրջանակում կայացավ «Երիտասարդ էկոֆեմինիստ» միջազգային մրցանակաբաշխության 2026-ի արարողությունը

Զելենսկին պատրաստ է ռազմաճակատի գծերի ներկայիս իրավիճակի սառեցմամբ ավարտել պատերազմը

Ռուսաստանն ու Չինաստանը սկսում են Մարսի հետազոտման համատեղ առաքելություն

Հայկական արտադրանքի ԵՄ անդամ երկրներ արտահանումն ավելացել է 51%-ով. Պապոյան

Չինաստանը զբաղվում է ՉԺՀ, Ռուսաստանի և ԱՄՆ ղեկավարների հանդիպման նախապատրաստությամբ

Երևանում COP17-ի շրջանակում մեկնարկել է Բնության նշանակման միջազգային դաշինքի գործունեությունը

Կանաչ ստանդարտներ ու մարզական կենտրոններ. Նազիկ Ավդալյանը COP17-ի շրջանակում խոսել է նոր նախագծի մասին