Սանկտ Պետերբուրգում տեղի ունեցավ «Արտաքսում. ոչ մի տեղ» գրքի շնորհանդեսը

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 16 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սանկտ-Պետերբուրգում հայկական ազգամշակութային ինքնավարության «Վերնատուն» մշակութային կենտրոնում նոյեմբերի 14-ին տեղի ունեացավ ամերիկահայ հեղինակ Աննա Աստվածատրյան-Տուրկոտի «Արտաքսում. ոչ մի տեղ» գրքի շնորհանդեսը, որին մասնակցեց նաև ՀՀ գլխավոր հյուպատոս Հրայր Կարապետյանը: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից:

Իր ելույթում Սանկտ-Պետերբուրգում ՀՀ գլխավոր հյուպատոս Հրայր Կարապետյանը նշեց, որ Բաքվում, Սումգայիթում, Կիրովաբադում, Գետաշենում և այլ հայաբնակ վայրերում Ադրբեջանի հայատյաց քաղաքականությունը լավագույն ապացույցն է, որ Արցախը երբեք չի կարող լինել Ադրբեջանի կազմում:

«Իմ մանկությունը երջանիկ էր, արևկող, գունեղ և առատ որքան հնարավոր էր դա Խորհրդային Միությունում: Ամեն հիշողություն մինև 1988 - երջանիկ էր: Բայց իմ ընտանիքի պատմությունը խաղաղ չէր», - նշեց գրքի հեղինակը՝ հիշելով 1988-1992 թվականներին Ադրբեջանում հայ ժողովրդի հետ տեղի ունեցած ողբերգական իրադարձությունները։

Շնորհանդեսին ներկա էին Սանկտ-Պետերբուրգի տարածաշրջանային հայ ազգամշակութային ինքնավարության ղեկավար Կարեն Մկրտչյանը, մշակութային գործիչներ, հայ համայնքի ներկայացուցիչներ, ռուս մտավորականներ:

Աննա Աստվածատրյան-Տուրկոտի գիրքն իր գրական ժանրում կարելի է բնութագրել որպես տասնամյա մի աղջկա օրագիր, որը մոտ 30 տարի առաջ ստիպված է եղել «քայլել տանջանքների միջով» Բաքվից արտաքսվելու ճանապարհին:

Հայերեն

«Օլիմպիակոս»-ը չպահպանեց հաղթական հաշիվը. Տիկնիզյանը չմասնակցեց խաղին

«Ինտեր»-ը հաղթանակ կորզեց «Նապոլի»-ի հետ խաղում. Մխիթարյանը մնաց պահեստայինների շարքում

Սեպտեմբերի 7-ի միջոցառումների անոնս

«Tour of Armenia» միջազգային հեծանվավազքի խորհրդանիշը կլինի եղնիկը

Հյուսիսային Եմենում սպանվել է հութիների՝ իրանցի և լիբանանցի ռազմական չորս խորհրդական

Հունաստանում ավիաշոուի ժամանակ F-4 Phantom կործանիչ է կործանվել

Հաքերները հրապարակել են Բեռլինի պետական կառույցներից գողացված շուրջ 1,4 միլիոն ֆայլ

ՄԱԿ-ը հավանություն է տվել Աֆրիկայի իրական չափերն արտացոլող աշխարհի քարտեզի կիրառմանը

2018-ի հեղափոխությունն՝ անմիջական մասնակցի ներկայացմամբ. կայացավ Արմեն Գրիգորյանի «Քայլ արա, մերժի՜ր Սերժին» գրքի շնորհանդեսը

Եթե յուրաքանչյուր տարի նման ծրագրեր մուտք գործեն Սրաշեն, գյուղացիների բեռը մեծապես կթեթևանա. շահառուն գոհ է ԿԽՄԿ-ից